Ինտիմ հիգիենայի ինչպիսի՞ կանոնների պետք է հետևեն տղամարդիկ

Վերարտադրողական փուլ

Պատշաճ ինտիմ հիգիենան հատուկ ուշադրություն է պահանջում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, քանի որ թույլ է տալիս խուսափել հետագա հնարավոր շատ  խնդիրներից։ 

Բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանն ասում է, որ կոնկրետ տղամարդիկ առնանդամը պետք է լվանան ոչ շատ տաք ջրով, ամեն օր` թլիպը զգուշորեն հետ քաշելով և ջրի օգնությամբ մաքրելով։ Թլիպի տակ հավաքվում է սմեգմա կոչվող նյութը, որը չմաքրվելու դեպքում կարող է դժվարացնել թլիպի հետ քաշվելը, բակտերիաների համար լավ միջավայր ստեղծել։ Հնարավոր է՝ առաջանա անդամի գլխիկի այտուցվածություն, բորբոքում։ Եթե ​​ունեն սափրագլուխ, հարկավոր է նրբորեն դուրս հանել այն և լվանալ դրա տակ: Եթե ​​սափրագլխի տակ մաշկը չի ողողվում, կարող է սկսվել սմեգմայի կուտակումը և ժամանակի ընթացքում առաջ գան առնանդամի գլխիկի կարմրություն ու այտուցվածություն, որը կոչվում է բալանիտ:

Հարկ է նշել, որ երկու սեռի ներկայացուցիչներն էլ ներքնազգեստի լայն տեսականու մեջ նախընտրությունը պետք է տան բամբակյա կտորներին։ Շատ կարևոր է ընտրել ճիշտ չափսի ներքնաշոր, որպեսզի այն լինի հարմարավետ և չճնշի տվյալ նուրբ հատվածները։ Բացի այդ, խորհուրդ է տրվում սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվել, լողանալ՝ վարակներից խուսափելու համար։ Լոգանքը նույնիսկ կարելի է դարձնել սիրախաղի մի մաս։ Նույնը հարկավոր է անել ձեռնաշարժությունից, ընդհանրապես սեռական օրգաններին կամ էլ սեքս-խաղալիքներին դիպչելուց առաջ և հետո։ Հարաբերությունից հետո անհրաժեշտ կլինի միզապարկը դատարկել, որպեսզի միզուկի միջոցով դեպի վեր վարակ չանցնի։