Սեռական ցանկության նվազում. որո՞նք են պատճառները և ինչպե՞ս է կատարվում բուժումը․ armdaily.am

Վերարտադրողական փուլ

Որո՞նք են սեռական ցանկության նվազման կամ բացարձակ բացակայության պատճառները և ինչպե՞ս է կատարվում բուժումը․ ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանը։

Ամուսնական զույգի մոտ որոշակի ժամանակ հետո սկսվում են ճգնաժամային փուլեր, որոնք սեքսուալ դժվարություններ են հարուցում սեռական կյանքում: Ամուսնական համատեղ կյանքի երկրորդ կամ երրորդ տարվա ընթացքում և՛ տղամարդու, և՛ կնոջ մոտ որոշակի սառնություն է նկատվում, նման երևույթը հիմնականում պայմանավորված է երեխա ունենալու ցանկությամբ, որը կնոջ մոտ դառնում է գերիշխող: Հիմնականում նման դեպքերում զույգերը սեռական հարաբերություն են ունենում միայն ձվազատման օրերին և հատուկ` բարենպաստ դիրքերով։ Սեռական կյանքը, որպես կանոն, վերածվում է մեխանիկական պրոցեսի, և զույգերը սեքսով սկսում են զբաղվել միայն երեխա ունենալու համար։ Տղամարդկանց պարագայում կարող է այլ լինել, մասնավորապես նույն կնոջ հետ կանոնավոր, տևական ժամանակ սեքսով զբաղվելուց հետո տղամարդու աչքերում կինը կորցնում է իր գրավչությունը։ Կանայք, տարվելով կենցաղային խնդիրներով ու հոգսերով, չեն փորձում հետաքրքիր ու նորություններով լեցուն սեռական կյանք ապահովել ամուսնու համար, չեն հետևում իրենց և կորցնում են սեքսուալ գրավչությունը, ուստի դա էլ պատճառ է դառնում, որպեսզի տղամարդու մոտ առաջանա սեքսուալ սառնություն:

Գաղտնիք չէ, որ 30-35 տարեկան հասակը կանանց մոտ համարվում է երկրորդ սեքսուալության արթնացման տարիք. նրանց մոտ ցանկությունն է բարձրանում, իսկ տղամարդկանց մոտ էլ միապաղաղ հարաբերությունների շրջան է սկսվում:

Սեռական ցանկության նվազման բուժումը սեքսոլոգիական անհատական մոտեցում է պահանջում, կախված թե ինչ խաթարված պրոցեսի պատճառով է առաջացել խնդիրը:

 

Աղբյուրը՝ armdaily.am