Հայաստանում 2020 թվականից դեռահաս աղջիկները նախապես կանցնեն անհրաժեշտ հետազոտություններ, որպեսզի հետագայում կանխվեն անպտղության հետ կապված լուրջ խնդիրները:
«Ներդնում ենք հետաքրքիր հետազոտման մեթոդ դեռահաս աղջիկների համար, որպեսզի մինչեւ խնդիրների ի հայտ գալը մենք դա հայտնաբերենք, այսինքն՝ տոտալ սքրինինգ ենք անելու 15 տարեկան աղջիկներին»,- «Բուժ ինֆո live» հաղորդման եթերում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ հետազոտության արդյունքում հայտնաբերված խնդիրների բուժումը նույնպես կիրականացվի պետական պատվերով: Առողջապահության նախարարությունը Հայաստանում ծնելիության բարելավման նպատակով այլ նորամուծություններ եւս նախաձեռնել է:
2020 թվականից նախատեսվում է իրականացնել վերարտադրողական առողջության լայն ծրագիր: Դեռահաս աղջիկների հետազոտություններից բացի, կլինեն նաեւ այլ նորություններ: Նոր ամուսնացող զույգերը, մինչեւ պլանավորվող հղիությունը, կկարողանան հետազոտվել պետպատվերով: 2020 թվականին նախատեսվում է նաեւ ներդնել հղիության ժամանակ կատարվող սքրինինգային ընդլայնված սխեմա: «Բարձր ռիսկային խմբում գտնվող հղիները հավելյալ անվճար հետազոտություններ կանցնեն, որոնք հիմա չեն անցնում, ինչը բազմաթիվ դեպքերում կբերի հղիության պահպանման»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ դրական արդյունքը կերեւա 2-3 տարվա ընթացքում: Ծրագրերն ամբողջությամբ ծավալելու դեպքում՝ սպասվում է, որ տարեկան կտրվածքով երկրում կծնվեն մոտավորապես 1500-ով ավելի շատ երեխաներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։