Առաջին մասը կարդացեք այստեղ
Բժշկական գիտությունների դոկտոր, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբաձումյանի խոսքով` մեր օրերում 20-30 տարեկան հասակում(վերարտադրողականության ամենալավ տարիքում) կանայք իրենց ուսումով, աշխատանքով են զբաղված, ինչպես տղամարդիկ: Շատ երկրներում կանանց առաջին ծնունդը մոտ 30 տարեկանում է գրանցվում: «Այս խնդիրը մոտենում է նաև Հայաստանին, որովհետև քանի գնում է, հայ կանայք ինքնուրույնություն են ձեռք բերում, սկսում են գիտությամբ զբաղվել»,-ասում է Համբարձումյանը:

Մասնագետի խոսքով`կարիերայով տարվելն անպտղության խնդրին նպաստող առաջին գործոնն է:Կարինեն հասկանում է, որ իր տարիքն այլևս նպաստավոր չէ հղիության համար, բայց հույսը չի կորցնում: Նա հիշում է հուսահատ զույգերի, որոնք, հիասթափվելով բժշկությունից, դիմել են անգամ բախտագուշակների:
Համբարձումյանը հատկապես տարիքով կանանց համար ասում է, որ սխալ է վերարտադրողական խնդիրներով զբաղվող բժիշկներից չափազանց մեծ սպասումներ ունենալը. «Մենք շատ ենք հանդիպում 40-45 տարեկան կանանց, որոնք ասում են` դե, հիմա արդեն եկել ենք, որոշել ենք երեխա ունենալ, տեսել ենք` Աֆրիկայում կամ Հնդկաստանում 60 տարեկանը ծննդաբերում է, մենք ինչո՞վ ենք պակաս»:
Բժշկի գնահատմամբ` 18-44 տարեկանը կանանց վերարտադրության ամենանպաստավոր շրջանն է: Նա խորհուրդ է տալիս 1 տարի սեռական կյանքով ապրող զույգերին չհղիանալու դեպքում դիմել բժշկի, այլապես ժամանակը կորցնելու արդյունքում իրավիճակը կարող է ճակատագրական դառնալ:
38-40 տարեկան կանանց բժիշկը խորհուրդ է տալիս 3 ամսից արդեն անհանգստանալ: Նա պարտադիր է համարում զույգով ներկայանալ բժշկին:
«Մեր հիվանդների 50%-ը կանայք են, 40-ը` տղամարդիկ, մոտ 10 տոկոսիմոտ խնդիրը երկկողմանի է»,-ասում է Համբարձումյանը:
Մասնագետը խորհուրդ է տալիս երիտասարդ տարիքից հոգալ վերարտադրողական խնդիրների մասին`ճիշտ սեռական կյանք վարել, ճիշտ սնվել, պահպանել հիգիենայի կանոնները: Աղջիկներին խորհուրդ է տրվում ճիշտ հագնվել, հետևել դաշտանային ֆունկցիային, խանգարման դեպքում դիմել բժշկի: Իսկ տղամարդկանց մոտ կարող են նկատվել սեռավարակներ, սեռական թուլություններ. այս դեպքում նույնպես պետք է դիմել բժշկի`ինչքան շուտ, այդքան լավ:
ԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ