Ուշ ընտանիք կազմելու, հետևաբար հղիության հետ խնդիրներ ունենալու միտումը նկատվում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ֆրանսիայում, օրինակ, այսօր ծննդաբերության միջին տարիքը 31-ն է. մարդիկ շատ ուշ են զբաղվում ընտանիք կազմելու հարցով, այդ պատճառով էլ մեր օրերում կանայք հղիության հետ կապված լուրջ խնդիրներ են ունենում: Այդ երևույթն ունի արդեն իր տերմինը` «սոցիալական անպտղություն»:
47-ամյա Կարինեն ամուսնացել է 32 տարեկանում: Մինչ օրս չի հղիանում

«13 տարվա ընթացքում տարբեր բժիշկների մոտ եմ գնացել` Մարգարյան հիվանդանոց, Առաջին հիվանդանոց, Հանրապետական հիվանդանոց: Մինչև հիմա նրանցից և ոչ մեկը հստակ ախտորոշում չի տվել: Բոլորն ասում էին, որ ամեն ինչ կարգին է, արհեստական բեղմնավորում հարկավոր չէ, բայց փաստը մնում է փաստ, որ դեռ երեխա չունեմ»,-պատմում է Կարինեն:
Հայաստանի բնակչության մոտ 18 տոկոսը` ամեն 6-րդ զույգը, ունի վերարտադրողական խնդիր: 2010 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ արհեստական բեղմնավորման հեղինակը` անգլիացի Ռոբերտ Էդվարդսը: Այս ցուցանշի ֆոնին հուսադրող փաստ է, որ վերարտադրողական բժշությունն ամենաարագ զարգացող ճյուղերից է այսօր: Հայաստանում արհեստական բեղմնավորման տոկոսը հասնում է մոտ 2-ի, իսկ աշխարհի մասշտաբով` մոտավորապես 5%-ի:
Մասնագետներն ասում են, որ վերարդադրողական բժշկությունը սոցիալական և ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ է:
Շարունակությունը կարդացեք վաղը
ԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ