Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներին են դասվում էնդոմետրիումի հիպերպլազիայի տարբեր տեսակները և էնդոմետրիումի պոլիպները: Վերջին տարիներին դիտվում է հիվանդացության աճ, որը կապված է կանանց կյանքի տևողության երկարացման, ոչ բարենպաստ էկոլոգիական միջավայրի, քրոնիկ սոմատիկ հիվադությունների թվի մեծացման, ինչպես նաև նյութափոխանակության շեղումներով ուղեկցվող նեյրոէնդոկրին խանգարումներով կանանց թվի աճի հետ:
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներին են դասվում էնդոմետրիումի հիպերպլազիայի տարբեր տեսակները և էնդոմետրիումի պոլիպները: Վերջին տարիներին դիտվում է հիվանդացության աճ, որը կապված է կանանց կյանքի տևողության երկարացման, ոչ բարենպաստ էկոլոգիական միջավայրի, քրոնիկ սոմատիկ հիվադությունների թվի մեծացման, ինչպես նաև նյութափոխանակության շեղումներով ուղեկցվող նեյրոէնդոկրին խանգարումներով կանանց թվի աճի հետ:
Էթիոլոգիան
ԷՀՊ (էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներ) պաթոգենեզում առաջատար տեղը տրվում է հիպերէստրոգենեմիային: Ռիսկի գործոններ են հիպերինսուլինեմիան, ճարպակալումը, վահանագեղձի հիվանդությունները, մակերիկամի կեղևի դիսֆունկցիան, հեպատոբիլիար համակարգի պաթոլոգիան:
Դասակարգում
1. Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներ- էնդոմետրիալ գեղձերի պրոլիֆերացիա առանց ցիտոլոգիական ատիպիայի.
.էնդոմետրիումի պարզ հիպերպլազիա,
.կոմպլեքս կամ բարդ հիպերպլազիա,
2. Էնդոմետրիումի ատիպիկ հիպերպլազիա-էնդոմետրիալ գեղձերի պրոլիֆերացիա ցիտոլոգիական ատիպիայով.
.պարզ ատիպիկ հիպերպլազիա,
. կոմպլեքս կամ բարդ ատիպիկ հիպերպլազիա:
Կլինիկո –մորֆոլոգիական դասակարգում է առաջարկվել, ըստ որի պայմանականորեն նախաքաղցկեղին են դասվում էնդոմետրիումի ատիպիկ հիպերպլազիան, ադենոմատոզ պոլիպները ցանկացած տարիքում, էնդոմետրիումի ռեցիդիվող գեղձային հիպերպլազիա նեյրոէնդոկրին խանգարումների ֆոնի վրա, էնդոմետրիումի գեղձային հիպերպլազիա առաջին անգամ հայտնաբերված պոստմենոպաուզալ շրջանում:
Հիստոլոգիական կառուցվածքից կախված տարբերում են էնդոմետրիումի գեղձային, գեղձա-ֆիբրոզ և ֆիբրոզ պոլիպներ:
Կլինիկական պատկեր
Հիմնական կլինիկական դրսևորումներն արգանդային արյունահոսություններն են, հաճախ ացիկլիկ , կոնտակտային արյունային արտադրություն, ավելի քիչ մենոռագիա: Էնդոմետրիումի մեծ պոլիպների դեպքում կարող են լինել կծկանքանման ցավեր որովայնի ստորին հատվածում: Երբեմն պոլիպները ընթանում են առանց որևէ սիմպտոմների:Հաճախ ռեպրոդուկտիվ տարիքում կարող է լինել չբերության գանգատ, հիմնականում առաջնային:
Ախտորոշում
. Հեշտոցային ճանապարհով ուլտրաձայնային հետազոտություն- սա սկրինինգային բարձր ինֆորմատիվ ախտորոշման մեթոդ է,
.հիստերոսկոպիա,
.մորֆոլոգիական հետազոտություն,
.արգանդի խոռոչից ասպիրատի ցիտոլոգիական հետազոտություն, որն օգտակար է հորմոնալ թերապիայի արդյունավետության դինամիկ հսկողության համար կամ որպես սկրինինգային մեթոդ:
Բուժում
.Վիրաբուժական –պոլիպէկտոմիա: Արգանդի լորձաթաղանթի բուժիչ -ախտորոշիչ քերուկով, որն անցկացվում է առանց էնդոսկոպիկ հսկողության,ն հաճախ չի հաջողվում ամբողջոթյամբ հեռացնել էնդոմետրիումի պոլիպը, հատկապես, եթե այն ունենում է ֆիբրոզ , մկանային կոմպոնենտ: Պոլիպների ամբողջական հեռացում հնարավոր է հիստերոսկոպիայի կիրառման դեպքում:
.Հորմոնալ թերապիա, որի ժամանակ պրեպարատի ընտրությունը, սխեման և տևողությունը կախված է էնդոմետրիումի պաթոլոգիայի տեսակից և հիվանդի տարիքից: Որպես հորմոնալ թերապիայի տարբերակ և վիրաբուժական բուժման ալտերնատիվ է «Միրենան »: Դա ներարգանդային թերապևտիկ միջոց է , որը պարունակում է լեվոնորգեստրել:
Պրոֆիլակտիկա
. Դաշտանային ֆունկցիայի խանգարումների ճիշտ ժամանակին ախտորոշում,
. նեյրոէնդոկրին խանգարումների և նյութափոխանակության խանգարումների կորեկցիա,
.առողջ ապրելակերպ,
.առաջնակի հայտնաբերված ԷՀՊ ադեկվատ ախտորոշում և բուժում:
Նյութը՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Մարտիրոսյանի
+374 091 36 49 44