Կարելի՞ է մեղր ուտել հղիության ընթացքում

Վերարտադրողական փուլ

Այս հարցն  ամենաքննարկվողներից է  հղի կանաց շրջանում:  Հարցին անդրադարձել է Եվրոպական բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Օլգա Լոգինովան: Մասնագետի խոսքով`հղիներին ոչ միայն կարելի է մեղր օգտագործել, այլ նաև  պարտադիր է:

Հղի կանանց շրջանում հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանք կարծում են, թե մեղրը, չանցնելով ջերմային մշակում,  կարող է պարունակել որոշակի մանրէներ, որոնք  կարող են  բոտուլիզմի պատճառ դառնալ՝ թունավորելով երեխային: Ասվածի

մեջ, իհարկե, ճշմարտության նշույլ կա, սակայն այն հղի կանանց չի վերաբերում: Մեղր չի թույլատրվում տալ մինչև 3 տարեկան երեխաներին, քանի որ նրանց  ստամոքսի թթվայնությունը բավականաչափ բարձր չէ, և չի կարող ոչնչացնել  այդ մանրէները: Իսկ մեծահասակների պարագայում  մեղրի օգտագործումն  ոչ միայն վտանգավոր չէ, այլև շատ օգտակար է:

Մեղրի օգտագործումն  արգելված է հղի կանանց միայն այն դեպքում, երբ ապագա մայրիկն  ունի շաքարային դիաբետ: Այս պարագայում մեղրը  կհանգեցնի արյան մեջ գլյուկոզայի աճի:

Սակայն անգամ այս օգտակար մթերքի չարաշահումը ցանկալի չէ: Խորհուրդ է տրվում օրական օգտագործել մինչև  3-5 թեյի գդալ մեղր:

Աղբյուրը mama.ru