Ըստ առողջապահույթյան համաշխարհային կազմակերպության` «սովորութային կրելախախտ» կարելի է ախտորոշել մինչև հղիության 22 շաբաթը 3 ինքնաբեր վիժման դեպքում: Հղիության սովորութային կրելախախտի առաջացման պատճառներում տարբերում ենք գենետիկ, անատոմիական, էնդոկրին,
Ըստ առողջապահույթյան համաշխարհային կազմակերպության` «սովորութային կրելախախտ» կարելի է ախտորոշել մինչև հղիության 22 շաբաթը 3 ինքնաբեր վիժման դեպքում: Հղիության սովորութային կրելախախտի առաջացման պատճառներում տարբերում ենք գենետիկ, անատոմիական, էնդոկրին,
իմունոլոգիական, ինֆեկցիոն և տրոմբոֆիլիական գործոններ: Թվարկված պատճառների չհայտնաբերման դեպքում վիժումը համարվում է իդիոպաթիկ, այսինքն` առանց պարզաբանված պատճառի:
Էնդոկրին համակարգի խնդիրներից սովորութային կրելախախտի կարող են հանգեցնել հիպերանդրոգենեմիան, լյուտեինային փուլի անբավարարությունը, հիպերպրոլակտինեմիան, վահանաձև գեղձի դիսֆունկցիան և այլն: Անատոմիական խնդիրներից ամենահաճախ հանդիպողներն են երկեղջյուր արգանդը, ադենոմիոզը, արգանդի խոռոչի սինեխիաները, ինչպես նաև իստմիկո-ցերվիկալ անբավարարությունը: Իմունոլոգիական գործոնը ևս ունի մեծ ազդեցություն սովորութային կրելախախտի առաջացման մեխանիզմում:
Մեր օրերում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծ դերակատարություն է տալիս սովորութային կրելախախտի առաջացման գործում տրոմբոֆոլիաների` գենետիկական շեղումների վաղ հայտնաբերմանը, ինչպես նաև հղիության գրագետ վարմանը տվյալ պաթոլոգիայի դեպքում: Տրոմբոֆիլիաների հետևանքով տեղի է ունենում հեմոստազի խանգարում, որը բնորոշվում է վաղ և ռեցիդիվող թրոմբոզով, թրոմբոէմբոլիայով, պլացենտայի իշեմիայով և ինֆարկտի օջախներով:
Այս ամենի հետևանքով հղիության վաղ ժամկետներում առաջանում են հեմատոմաներ, վիժման սպառնալիք, վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, ինչպես նաև պտղի ներարգանդային քրոնիկ հիպօքսիա, պտղի ներարգանդային աճի դանդաղում:
Տարածված է այն կարծիքը, որ մեծ տարիքումշատ հաճախ է հանդիպում սովորութային կրելախախտ, պտղի գենետիկ խնդիր և, ընդհանրապես, բարդացած հղիություն և ծննդաբերություն:
Ճիշտ է, տարիքավոր հղիները թիրախային բարձր ռիսկայնության խմբում են, սակայն 2-3 անհաջող հղիությունը և վիժման դեպքերը դեռևս դատավճիռ չեն: Նրանց դեպքում ևս հղիության ճիշտ պլանավորումը, ինչպես նաև հղիության ընթացքի գրագետ վարումը, այսինքն սկրինինգ-թեստերի կիրառումը, կարող է հանգեցնել բերկրալի վերջակետի՝ առողջ նորածնի ծննդի:
Նյութը՝ Աննա Արսենի Տողրամաջյանի
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ
Հեռ. +374 77 74 40 11