Նախեւառաջ պետք է կարգավորեք ձեր հիվանդությունները: Օրինակ` եթե կարմրուկ կամ ջրծաղիկ չեք հիվանդացել, ապա լավ կանեք` նախապես պատվաստվեք, այլապես հիվանդանալու դեպքում ստիպված կլինեք կասեցնել հղիությունը:
- Անպայման այցելեք գինեկոլոգի եւ ժխտեք սեռավարակների առկայությունը: Նույնը պետք է անի ձեր կողակիցը:
- Համոզված եղեք, որ ձեր օրգանիզմն ունի հակամարմիններ` ընդդեմ կենդանիներից փոխանցվող հիվանդությունների:
Նախեւառաջ պետք է կարգավորեք ձեր հիվանդությունները: Օրինակ` եթե կարմրուկ կամ ջրծաղիկ չեք հիվանդացել, ապա լավ կանեք` նախապես պատվաստվեք, այլապես հիվանդանալու դեպքում ստիպված կլինեք կասեցնել հղիությունը:
- Անպայման այցելեք գինեկոլոգի եւ ժխտեք սեռավարակների առկայությունը: Նույնը պետք է անի ձեր կողակիցը:
- Համոզված եղեք, որ ձեր օրգանիզմն ունի հակամարմիններ` ընդդեմ կենդանիներից փոխանցվող հիվանդությունների: Անգամ եթե երբեւէ կենդանիներ չեք պահել, միեւնույն է, պետք է ուշադիր լինեք: Ամսեամիս ինֆեկցիաներ ձեռք բերելու ռիսկը մեծանում է, հատկապես երրորդ եռամսյակում վտանգը 60 տոկոս է: Իսկ ընդհանրապես եթե պատրաստվում եք հղիանալ, ապա լավ կանեք` կենդանիներ չպահեք:
- Դուք եւ ձեր կողակիցը պետք է իմանաք ձեր արյան խումբն ու կարգը: Երբեմն դրանց տարբերության պատճառով խնդիրներ են առաջանում հղիությունը պլանավորելիս: Արյան խմբի եւ կարգի իմացությունը հարկավոր է նաեւ ծննդաբերելիս:
- Մայրանալ կամ հայրանալ ցանկացողները պարտադիր պետք է մի քանի անալիզ հանձնեն` ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտի եւ հերպեսի:
- Որպեսզի առողջ երեխա ունենաք, պետք է ունենաք առողջ լյարդ, երիկամներ, վահանագեղձ, ներկոնքային օրգաններ....ձեր օրգանիզմը, հիշեք, աշխատելու է երկուսի համար, եւ ամսեամիս նրա գործը մեծանալու է:
- Ուշադիր եղեք արյան անալիզ հանձնելիս: Երբ բժիշկն ասում է «սոված փորին», նշանակում է` խոսքը 8-ժամյա դատարկ ստամոքսի մասին է. թեյը, սուրճը եւ հյութը նույնպես սնունդ են:
Աղբյուրը` geniuspregnancy.com