Վերջերս առավել հաճախ է արգանդի միոմա հայտնաբերվում հղիների մոտ: Պատճառները մի քանիսն են. նախ միջին վիճակագրական ծննդկանի տարիքն է աճել, և երկրորդ՝ կատարելագործվել են ախտորոշման եղանակները:
Ինչպես է միոման ազդում հղիության վրա
Բեղմնավորում
Միոմայի առկայության դեպքում բեղմնավորման դժվարությունները պայմանավորված են հետևյալ գործոններով՝ արգանդափողերի
Վերջերս առավել հաճախ է արգանդի միոմա հայտնաբերվում հղիների մոտ: Պատճառները մի քանիսն են. նախ միջին վիճակագրական ծննդկանի տարիքն է աճել, և երկրորդ՝ կատարելագործվել են ախտորոշման եղանակները:
Ինչպես է միոման ազդում հղիության վրա
Բեղմնավորում
Միոմայի առկայության դեպքում բեղմնավորման դժվարությունները պայմանավորված են հետևյալ գործոններով՝ արգանդափողերի ճնշվածությամբ, որը դժվարացնում է սպերմատոզոիդների տեղաշարժը, և դաշտանային ցիկլի խանգարմամբ:
Միոման ինքնին չի համարվում անպտղության պատճառ, սակայն, եթե անպտղության որևէ այլ պատճառ չկա, միոմայի հեռացնելը զգալիորեն կբարձրացնի հղիանալու հավանականությունը: Իհարկե, սա վերաբերում է մինչև 12 շաբաթական հղիության չափս ունեցող միոմաներին:
Իսկ եթե միոման մեծ է և դեֆորմացնում է արգանդի խոռոչը, այն հեռացնելուց հետո վերարտադրողական ֆունկցիայի պահպանումը դժվար է, մանավանդ որ նման վիրահատությունը կարող է ուղեկցվել արյունահսությամբ, երբ ստիպված հեռացնում են արգանդը:
Հղիության առաջին եռամսյակը
Լուրջ բարդություն է առաջանում այն դեպքում, երբ միոման կապ ունի պլացենտայի (ընկերքի) հետ: Բացի այդ, նշանակություն ունի նաև հանգույցների չափսը ( մանր հանգույցներ ունեցող կանանց մեծամասնության մոտ հղիության ընթացքում բարդություններ չեն առաջանում):
Արգանդի միոմա ունեցող կանանց մոտ հաճախ վիժում է տեղի ունենում:
Պատճառները
- Արգանդի կծկումների հաճախացումը (միոմայի քայքայման հետևանքով առաջանում են պրոստոգլանդներ, որոնք առաջացնում են հարթ մկանաշերտի, այդ թվում և արգանդի մկանների կծկումներ),
- Արգանդում արյան շրջանառության խանգարումը,
- Նեյրոէնդոկրին խանգարումները,
- Քրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները:
Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակ
Համարվում է, որ միոմայի առկայության դեպքում մեծ է վաղաժամ ծննդաբերության և վիժման վտանգը: Սա պայմանավորված է արգանդում երեխայի համար ազատ տարածքի կրճատմամբ միամատոզ հանգույցների պատճառով, ինչպես նաև արգանդի կծկումների հաճախակիացմամբ:
Որքան մեծ է միոմայի չափսը, այնքան մեծ է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Մեծ նշանակություն ունի միոմայի դիրքը և պլացենտայի հետ կապի առկայությունը:
Մեծ չափսի միոման ազդեցություն է ունենում պտղի աճի և զարգացման վրա: Մեծ միոմաներ ունեցող կանայք առավել հաճախ ծնում են փոքր քաշով երեխաների:
Նյութն ըստ medportal.ru կայքի
Կարդացեք նաև`
Արգանդի միոմա. պատճառներն ու բուժումը