Լսելով ախտորոշումը՝ արգանդի միոմա, շատ կանայք խուճապի են մատնվում: Հանգստություն: Միոման, իհարկե, հաճելի երևույթ չէ, սակայն նաև չի պատկանում «քաղցկեղ» անվամբ հայտնի սարսափելի հիվանդությունների թվին:
Ինչ է միոման
Միոման (ֆիբրոմիոմա) մկանային հյուսվածքից առաջացած բարորակ ուռուցք է: Արգանդի միոման առաջանում է այն պատճառով, որ արգանդի բջիջները ինքնաբերաբար սկսում են ակտիվորեն կիսվել: Պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, սակայն պարզվել է, որ այդ գործընթացը խթանում է էստրոգեն հորմոնների չափից ավելի
Լսելով ախտորոշումը՝ արգանդի միոմա, շատ կանայք խուճապի են մատնվում: Հանգստություն: Միոման, իհարկե, հաճելի երևույթ չէ, սակայն նաև չի պատկանում «քաղցկեղ» անվամբ հայտնի սարսափելի հիվանդությունների թվին:
Ինչ է միոման
Միոման (ֆիբրոմիոմա) մկանային հյուսվածքից առաջացած բարորակ ուռուցք է: Արգանդի միոման առաջանում է այն պատճառով, որ արգանդի բջիջները ինքնաբերաբար սկսում են ակտիվորեն կիսվել: Պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, սակայն պարզվել է, որ այդ գործընթացը խթանում է էստրոգեն հորմոնների չափից ավելի արտադրությունը: Կոպիտ ասած, էստրոգենները խթանում են միոմայի աճին, իսկ պրոգեստերոնը, հակառակը, հետաճ է առաջացնում: Սա, սակայն, չի նշանակում, որ արյան մեջ էստրոգենների և պրոգեստերոնի նորմալ քանակությունը վկայում է միոմայի բացակայության մասին: Արգանդում էստրոգենների մակարդակի փոփոխությունն առավել հաճախ չի ազդում կամ քիչ է ազդում արյան մեջ այս հորմոնների պարունակության վրա:
Համաձայն բժշկական վիճակագրության՝ միոմա հանդիպում է 30 տարին լրացած կանանց 20 տոկոսի մոտ: Ընդ որում, առավել հաճախ արգանդի պատին առաջանում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուռուցքային հանգույց՝ տարբեր չափսերի:
Միոմաները տարբեր են լինում, որոշները կարող են «նստե» արգանդի պատին, կարող են աճել դեպի արգանդի խոռոչը կամ էլ դեպի որովային խոռոչը:
Ինչը կարող է նպաստել միոմայի առաջացմանը
- Ժառանգական նախատրամադրվածությունը (արգանդի միոմա ունեցել է մայրիկը կամ տատիկը),
- Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրները,
- Անպտղությունը և վիժումները,
- Նյութափոխանակության խանգարումը (ճարպակալում, շաքարային դիաբետ),
- Բազմաթիվ աբորտները,
- Գիտնականները վերջերս նաև պարզել են, որ միոմայի առաջացման և սթրեսի միջև ևս ուղիղ կապ կա:
Ինչպես գլխի ընկնել
Արգանդի միոման սովորաբար առանց ախտանշանների է զարգանում: Սակայն կան մի քանի նախանշաններ, որոնցով կինը կարող է ենթադրել, որ արգանդի միոմա ունի.
- Դաշտանի ընթացքում չափազանց առատ արյունահոսություն,
- Դաշտանային ցիկլի խանգարում,
- Ցավեր որովային ներքևի մասում կամ գոտկատեղում:
Չնայած տարիներ շարունակ կարելի է ապրել՝ առանց կասկածելու միոմայի գոյությունը, սակայն հիվանդությունը կարող է մի շարք տհաճություններ պատճառել.
- Ուժեղ արյունահոսությունը կարող է սակավարյունություն առաջացնել,
- Մեծացած ուռուցքը կարող է ճնշել հարևանությամբ գտնվող օրգանները, այդ դեպքում կառաջանան ցավեր, միզարձակման դժվարություն, փորկապություն,
- Խնդիրներ են առաջացնում բեղմնավորման, հղիության և ծննդաբերության ընթացքում:
Ախտորոշումը և բուժումը
Միոման ժամանակին բացահայտելու միակ ճիշտ տարբերակը տարին մեկ անգամ գինեկոլոգի մոտ ստուգման գնալն է: Այն առավել հստակ ախտորոշում են ուլտրաձայնային հետազոտության միջոցով:
Բուժումը կախված է հիվանդի տարիքից և պլաններից:Եթե տարիներ շարունակ միոման չի աճում և կինն էլ հղիանալ չի պլանավորում, ապա կարելի է բուժել դեղահաբերի միջոցով: Հորմոնալ միջոցները թույլ են տալիս դանդաղեցնել և անգամ որոշ դեպքերում կանգնեցնել աճը:
Երիտասարդ կանանց, որոնք ուզում են երեխա ունենալ, բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ վիրահատություն անցնել՝ հեռացնելու ուռուցքը: Սակայն եթե ուռուցքային հանգույցները չափազանց շատ են կամ էլ շատ մեծ են, բժիշկները ստիպված են լինում հեռացնել ողջ արգանդը:
Նյութն ըստ medportal.ru կայքի