Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ
Թերություններ
- Երկրորդ հղիության ընթացքում դուք չեք կարողանա հանգստանալ կամ քնել ինչպես հարկն է, քանի որ նորածինը պահանջելու է ձեր մշտական ուշադրությունը:
- Ի տարբերություն ձեր առաջին հղիության, երկրորդի դեպքում ձեր առաջնեկին անընդհատ գրկելու
Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ
Թերություններ
- Երկրորդ հղիության ընթացքում դուք չեք կարողանա հանգստանալ կամ քնել ինչպես հարկն է, քանի որ նորածինը պահանջելու է ձեր մշտական ուշադրությունը:
- Ի տարբերություն ձեր առաջին հղիության, երկրորդի դեպքում ձեր առաջնեկին անընդհատ գրկելու եք, այսինքն` ծանրություն եք վերցնելու:
- Եթե դուք առաջին երեխային ունեցել եք կեսարյան հատմամբ, ապա երկրորդի դեպքում մինչեւ երկու տարիք չեք կարող բնական ծննդաբերություն պլանավորել:
- Եթե դուք դեռեւս կերակրում եք ձեր առաջնեկին, ապա երկրորդի ստնտուն լինելու դեպքում դուք հավելյալ ուշադրություն պետք է դարձնբեք ձեր վիտամիններին:
Ձեր ֆինանսական վիճակը երկրորդ հղիության ընթացքում
Բացի նրանից, որ պետք է մտածեք, թե ինչպես եք կարողանալու երկրորդ փոքրիկին սնել, դուք պետք է հաշվի առնեք նաեւ այլ հանգամանքներ, ինչպիսիք են.
- Եթե դուք աշխատում եք, ինչպես կկարողանաք երկրորդ հղիության ընթացքում ձեզ զրկել բյուջեի այդ մուտքների կամ պարզապես բացակայել աշխատանքից:
- Դուք տնակյաց մայր եք, որը ցանկանում է աշխատանքի տեղավորվել, հետո միայն հղիանալ, որպեսզի վերադառնա աշխատանքի:
- Կարող է արդյոք ձեր տունն այժմ տեղավորել եւս մի փոքրիկի, թե պետք է տեղափոխվել նոր բնակարան:
- Կարող եք արդյոք օգտագործել փոքրիկի իրերը նաեւ երկրորդ երեխայի ժամանակ, թե ձեր առաջնեկը դեռեւս գործածում է, եւ դուք ստիպված եք լինելու նորերը գնել:
Երկրորդ երեխան, երբ էլ ծնվի, ենթադրում է հավելյալ ծախսեր: Սակայն ճիշտ ընտրված ժամանակը կարող է էական ազդեցություն ունենալ ձեր խնայողությունների վրա: Դուք եւ ձեր կողակիցը կարող եք նախնական բյուջե կազմել`հասկանալու համար, թե ի տարբերություն հեռու ապագայի`ինչով կարող եք ապահովել փոքրիկին մոտ ապագայում, եւ այդպես կայացնեք ձեր որոշումը:
Շարունակելի
Աղբյուրը` whattoexpect.com