Պրոտեին
Կենդանական միսը եւ հատկապես հնդկահավը, հավն ու տավարը, չափազանց հարուստ են երկաթով: Եվ շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ վերարտադրողական ֆունկցիայի եւ երկաթի միջեւ սերտ կապ կա: Այն կանայք, որոնց օրգանիզմը երկաթի պակաս չունի, ավելի հեշտ են հղիանում: Այնպես որ, մսային պրոտեինի օրական չափաբաժինը հասցրեք երկուսի, բայց եւ վստահ եղեք, որ ձեր քաշը չեք ավելացնի: Խուսափեք օրական երեք բաժնից, քանի որ հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ պրոտեինի չարաշահումը կարող է նաեւ փոքրացնել
Պրոտեին
Կենդանական միսը եւ հատկապես հնդկահավը, հավն ու տավարը, չափազանց հարուստ են երկաթով: Եվ շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ վերարտադրողական ֆունկցիայի եւ երկաթի միջեւ սերտ կապ կա: Այն կանայք, որոնց օրգանիզմը երկաթի պակաս չունի, ավելի հեշտ են հղիանում: Այնպես որ, մսային պրոտեինի օրական չափաբաժինը հասցրեք երկուսի, բայց եւ վստահ եղեք, որ ձեր քաշը չեք ավելացնի: Խուսափեք օրական երեք բաժնից, քանի որ հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ պրոտեինի չարաշահումը կարող է նաեւ փոքրացնել վերարտադրողական կարողությունը:
Բայց եթե դուք մսակեր չեք, փոխարինեք մսային պրոտեինը բուսականով: Եվ համոզված եղեք, որ ապահովում եք ձեր օրգանիզմին բավականաչափ երկաթով:
- Սպիտակուցներ
Օգտագործեք կոմպլեքս սպիտակուցներով հարուստ սնունդ, ինչպես, օրինակ, միրգ ու բանջարեղեն, լոբի եւ ձավարեղեն: Դրանք, ինչպես նաեւ պարզ սպիտակուցներով հարուստ սնունդը(սպիտակ հացը, բրինձը կամ սովորական աղանդերը) նպաստում են բեղմնավորմանը: Հետաքրքրում է, թե ինչպե՟ս: Դե իմացեք: Սպիտակուցը շաքարի եւ ինսուլինի պարունակությունն արյան մեջ մեծացնում է, ինչը ակտիվացնում է վերարտադրողական հորմոններն ու միջամտում նաեւ դաշտանային ցիկլին: Ավելին, սպիտակուցը կարող է նպաստել նաեւ օվուլյացիային: Ի դեպ, միայն վերարտադրողական փուլում չէ, որ ձավարեղենը նպաստավոր է օրգանիզմին: Այն նաեւ ֆոլաթթու է պարունակում, ինչը ոչ միայն պտղաբերությունն է խթանում, այլեւ հղիության ընթացքում պտղին հետ պահում արատներից:
- Յուղոտ ձուկ
Սննդարար ձկներում(սաղմոն, ծովատառեխ, սարդին) դուք կարող եք գտնել Օմեգա 3 վիտամինը, որը մեծապես նպաստում է պտղաբերությանը: Դրանք օգնում են վերարտադրողական հորմոնների ակտիվացմանը, ինչպես նաեւ արյան շրջանառությանը` դեպի վերարտադրողական օրգաններ: Ձուկը նաեւ թեթեւացնում է սթրեսը, ինչը կարող է խանգարել բեղմնավորմանը: Ի դեպ, օմեգա 3 կարող եք գտնել այնպիսի սննդատեսակներում, ինչպիսին կտավատի սերմն է, դդմի կորիզը, հնդկական ընկույզն ու հավկիթը:
Տես նաև նյութի առաջին մասը
Ինչ ուտել` հեշտ հղիանալու համար-մաս 1
Աղբյուրը` www.whattoexpect.com