Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ նոր ու ակտիվ գործողություններ սկսելու ազդանշան:
Անպտղությունը դատավճիռ չէ, այլ ժամանակավոր խանգարում օրգանիզմում: Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներն օգնում են վերականգնելու վերարտադրողականությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է լիարժեք հետազոտվել: Դա հավասարապես վերաբերում է զույգից յուրաքանչյուրին: Միայն այդ դեպքում կարելի է ճշգրտորեն որոշել անպտղության
Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ նոր ու ակտիվ գործողություններ սկսելու ազդանշան:
Անպտղությունը դատավճիռ չէ, այլ ժամանակավոր խանգարում օրգանիզմում: Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներն օգնում են վերականգնելու վերարտադրողականությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է լիարժեք հետազոտվել: Դա հավասարապես վերաբերում է զույգից յուրաքանչյուրին: Միայն այդ դեպքում կարելի է ճշգրտորեն որոշել անպտղության պատճառն ու նպատակային բուժում իրականացնել:
Իսկ ո՞ր դեպքերում պետք է անհանգստանալ, ե՞րբ է, որ ախտանշանները մատնացույց են անում առկա խնդիրը.
- երբ մեկ տարվա լիարժեք կյանքով ապրելուց հետո էլ հղիանալ չի ստացվում,
- եթե կնոջ առողջությունը բավարար է համարվում, ու վերարտադրողական ոչ մի ֆունկցիայի խանգարման նշան չկա,
- եթե տղամարդը սեռական օրգանների հիվանդություն է տարել (վեներական, բորբոքային, վնասվածքային): Նույնիսկ տագնապահարույց ախտանշանների բացակայության դեպքում է հնարավոր, որ վերարտադրողական ֆունկցիան խախտված լինի: Արական անպտղությունը հիմնականում առանձնահատուկ ախտանշաններ չի ունենում: Սխալ է ենթադրել, որ վերարտադրողական ֆունկցիան անմիջականորեն կապված է սեռական ակտիվության հետ: Արական անպտղությունը կարող է զանազան պատճառներ ունենալ, ինչպիսին է, ասենք, գենային խախտումը, իմունային խանգարումներն ու նույնիսկ մանուկ հասակում տարած հիվանդությունները (խոզուկ` բարդությունով):
Երբեմն վիճակը փոփոխելու համար բավարար է նույնիսկ կենսակերպը փոխելը, վատ սովորույթներից ձերբազատվելը, և բաղձալի հղիությունը ստացվում է առանց կողմնակի` հորմոնալ ու այլ կարգի միջամտության:
Արևային լոգանքները` անպտղության բուժման տարբերակ
Բրիտանացի գիտնականներն առաջարկել են արական անպտղությունը բուժել անսովոր միջոցով: Պարզվում է` արեգակի էներգիան, ավելի ճիշտ` ուլտրամանուշակագույն ճառագայթները մեծացնում են բեղմնավորման հավանականությունը: Այդ ճառագայթների ներքո օրգանիզմում մշակվում է վիտամին D, որը բարելավում է սերմնահեղուկի որակը:
Ջուրը որպես անպտղության գործոն
Պարզվում է` սովորական, ծորակից հոսող ջուրը կարող է անպտղության պատճառ դառնալ: Նման եզրահանգում են կատարել ֆրանսիացի բժիշկները` հետազոտելով Լեոնե քաղաքի տղամարդկանց զանգվածային անպտղության երևույթը: Այս քաղաքում յուրաքանչյուր 4-րդ տղամարդը չի կարողանում հայրանալ: Ու վատն այն է, որ ոմանց մոտ անպտղության անբուժելի վիճակ է:
Հայտնի է, որ շրջակա միջավայրը, սթրեսները, էկոլոգիական անբարենպաստ գործոնները նույնպես վճռական դեր են խաղում:
Որո՞նք են կանանց անպտղության տարածված պատճառները
Կանանց անպտղությունը լինում է բնածին (զարգացման արատներ) և ձեռքբերովի (միջավայրի ու գինեկոլոգիական հիվանդությունների հետևանքով):
Ամենատարածված պատճառներից են սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, արգանդի ու փողերի զարգացման շեղումները, բնածին ու ձեռքբերովի նեյրոներզատիչ խանգարումները:
Ի՞նչ է անհրաժեշտ անել անպտղության դեպքում
Առաջին հերթին պետք է հասկանալ, թե անպտղությունը որ կողմից է: Դրա համար հարկավոր է դիմել բժշկի` հետազոտման համար:
Արական անպտղության հարցերով զբաղվում է ուրոլոգ-անդրոլոգը: Կնոջ տարիքն այն գործոնն է, որը հիմնական դեր է խաղում: Այսինքն` 35-ից հետո անպտղության հարցն արդեն պետք է լուծել հնարավորինս արագ:
Յուրաքանչյուր կին լույս աշխարհ է գալիս արդեն ծրագրավորված ձվազատման քանակով, այսինքն` ձվարանների աշխատանքը գենետիկորեն կանխորոշված է:
Անպտղությունը բուժելի է
Եվ դա իսկապես էլ այդպես է: Անպտղությունը դժվար է հիվանդություն անվանելը: Անպտղությունը կանացի կամ էլ տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների հետևանք է, ինչպիսին է, ասենք` արգանդափողերի անանցանելիությունը: