Ինչ ուտել` հեշտ հղիանալու համար / մաս 1

Վերարտադրողական փուլ

Երեւի բոլորը գիտեն, որ սննդարար կերակուրն ու առողջ կենսակերպը (մարզանքը, միջին քաշը պահպանելը, ալկոհոլից ու ծխելուց հրաժարվելը) հիանալի ճանապարհ են`ձվազատումն ապահովելու եւ ձեր մարմինը հղիությանը նախապատրաստելու համար: Եվ եթե արդեն դուք կատարել եք այս քայլերը, ուրեմն կարող եք ծափահարել ինքներդ ձեզ կամ պարզապես շոյել ձեր փորիկը:

Եթե գիտեք, վերհիշեք, եթե ոչ, իմացեք, որ կան սննդատեսակներ, որոնք ակտիվացնում են ձվազատման պրոցեսը: Եվ նույն տրամաբանությամբ` կան այնպիսի սննդատեսակներ, որոնք ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում:

Երեւի բոլորը գիտեն, որ սննդարար կերակուրն ու առողջ կենսակերպը (մարզանքը, միջին քաշը պահպանելը, ալկոհոլից ու ծխելուց հրաժարվելը) հիանալի ճանապարհ են`ձվազատումն ապահովելու եւ ձեր մարմինը հղիությանը նախապատրաստելու համար: Եվ եթե արդեն դուք կատարել եք այս քայլերը, ուրեմն կարող եք ծափահարել ինքներդ ձեզ կամ պարզապես շոյել ձեր փորիկը:

Եթե գիտեք, վերհիշեք, եթե ոչ, իմացեք, որ կան սննդատեսակներ, որոնք ակտիվացնում են ձվազատման պրոցեսը: Եվ նույն տրամաբանությամբ` կան այնպիսի սննդատեսակներ, որոնք ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Ամեն դեպքում, դեռեւս չկա որեւէ գիտական հետազոտություն, որը սպառիչ պատասխան կտա, թե որ սննդամթերքն է անպտղության դեմ պայքարի լավագույն միջոց: Բայց նաեւ ճշմարտություն է, որ սննդամթերքի շատ տեսակներ եթե անգամ չեն կարող հղիություն ապահովել, կարող են նպաստել հղիանալուն եւ հակառակը:

Ահա այն սննդատեսակները, որոնք օգնում են հղիանալուն

Կաթնամթերք

Կաթնամթերքը շատ հարուստ է կալցիումով, ունի մեծ կալորիականություն, որը ոչ միայն ոսկորների ամրության համար է կարեւոր, այլեւ վերարտադրողական առողջության: Հատկապես եթե մոտենում են օվուլյացիոն օրերը, օրական մի մեծ բաժին կաթնամթերք օգտագործեք` կաթ-պանրից մինչեւ յոգուրտ:  Որոշ հետազոտողներ կարծում են, որ անգամ մի մեծ բաժակ կաթը կամ պաղպաղակը կարող է նպաստել օվուլյացիային: Բայց հիշեք, որ կաթնամթերքի մի մեծ չափաբաժինը մեկ օրվա համար լրիվ բավարար է: Դրանից ավելը կարող է ծանր նստել ձեր քաշի վրա ու ավելին` խանգարել ձվազատմանը: Դուք ձեզ անհրաժեշտ կալցիումը կարող եք գտնել նաեւ այլ սննդատեսակներում, որոնք նույնպես համարվում են օգտակար` վերարտադրողական ֆունկցիայի համար: Օրինակ` կանաչեղենը, պահածոյացված սաղմոնը, տոֆուն (սոյայի սոուսից  պատրաստված պանրանման խորանարդիկներ), նուշը եւ վիտամինային հյութերը: Մի խոսքով` օրական փորձեք ստանալ 1000 մգ. կալցիում: Եվ հիշեք, որ հղիության ընթացքում նույնպես պետք է պահեք կալցիումի այդ չափաբաժինը, քանի որ այն շատ մեծ դերակատարում ունի ձեր փոքրիկի զարգացման համար` հատկապես ոսկորների եւ ատամների:

Աղբյուրը` www.whattoexpect.com

Շարունակելի