Հղիության ընդհատման համար հայ կանայք օգտագործում են սխալ բուժամիջոց

Վերարտադրողական փուլ

Դեղագործները նկատել էին, որ Սայտոտեքը սովորականից շատ է վաճառվում:

Անցած 6 տարիների ընթացքում մեր երկրում գրանցվել է հղիության արհեստական ընդհատման ավելի քան 7000 դեպք, որոնց մեծ մասը` վիրահատական ճանապարհով: Հղիության ընդհատման դեղորայքային մեթոդն աշխարհում լայն կիրառություն ունի: Միջազգային փորձը Հայաստան էլ ներթափանցեց: Դրան նպաստեց համացանցը: Հայ կանայք էլ իմացան, հղիության ընդհատման նորագույն մեթոդների մասին:

Հայ կանայք նորույթին տեղեկացան, բայց ինչպես սովորաբար է լինում` թերի: Ու դեղատներում սկսեց մեծ քանակությամբ Սայտոտեք

սպառվել: Մինչդեռ դեղամիջոցը արհեստական վիժման համար նախատեսված չէ: Դա է պատճառը, որ առանց դեղատոմսի է վաճառվում:

Սայտոտեքն այն դեղամիջոցներից, որն ընդամենը հակացուցված է հղիության դեպքում, բայց ամենևին չի նշանակում, որ հղիության ընդհատման համար է: Մասնագետների խոսքով` դեղորայքային վիժման մեթոդը` երկու դեղամիջոցների համադրությամբ, 99 տոկոս արդյունավետություն ունի: Սակայն պետք է մեթոդը կիրառել միայն բժշկի հսկողության ներքո:

Ինքնագործունեության հետևանքով լուրջ բարդություններ են առաջանում: Սայտոտեքով հղիությունն ընդհատելու փորձերից մեկի արդյունքում կինը կորցրել է արգանդը, մեկ այլ դեպքում` վիժել չի հաջողվել, իսկ երեխան ծնվել է առանց վերջույթների: Կանայք վիժման անհաջող փորձի արդյունքում հաճախ են հայտնվում հիվանդանոցում:

Տնային պայմաններում վիժում իրականացնելու պատճառը միայն բժիշկներին չվստահելը չէ: Բուժհաստատություններում վիրահատական մեթոդով աբորտն արժե 40 հազար դրամ, իսկ դեղորայքային մեթոդով վիժումն առավելագույնը 30 հազար դրամ է պահանջում: Սակայն յուրաքանչյուր խնդրին գրագետ լուծում կարելի է գտնել:

Մայրանալու մասին այսօր շատերն են երազում: Մեր ազգի հարստությունը երեխաներն են: Հետևաբար մասնագետները խորհուրդ են տալիս չսահմանափակվել երկու երեխայով ու կյանքից չզրկել արդեն ձևավորված մարդուկին:

Հեղինակ` Աննա Ղավալյան

Աղբյուրը` www.armnewstv.am