Պրոլակտին հորմոնը կապված է երեխածնության հետ: Սակայն այն կարող է ազդել առողջ կնոջ օրգանիզմի վրա ոչ միայն հղիության ու կրծքով կերակրելու շրջանում:
Ինչո՞վ է վտանգավոր պրոլակտինի բարձր մակարդակը
Հիպոֆիզն է կարգավորում պրոլակտինի մակարդակն օրգանիզմում. այսպես թե այնպես, այդ հորմոնը երեխածնության հետ է կապված: Այն անհրաժեշտ է կաթնարտադրության համար, խթանում է կանթագեղձերի աճը:
Ծննդաբերությունից հետո, լակտացիայի առաջին շրջանում պրոլակտինի մակարդակը նվազում է: Սակայն, երբեմն մի քանի
Պրոլակտին հորմոնը կապված է երեխածնության հետ: Սակայն այն կարող է ազդել առողջ կնոջ օրգանիզմի վրա ոչ միայն հղիության ու կրծքով կերակրելու շրջանում:
Ինչո՞վ է վտանգավոր պրոլակտինի բարձր մակարդակը
Հիպոֆիզն է կարգավորում պրոլակտինի մակարդակն օրգանիզմում. այսպես թե այնպես, այդ հորմոնը երեխածնության հետ է կապված: Այն անհրաժեշտ է կաթնարտադրության համար, խթանում է կանթագեղձերի աճը:
Ծննդաբերությունից հետո, լակտացիայի առաջին շրջանում պրոլակտինի մակարդակը նվազում է: Սակայն, երբեմն մի քանի տասնամյակ կարող է պահպանվել բարձր մակարդակում,:
Մասնագետները կարծում են, որ պրոլակտինի բարձր մակարդակը, եթե այն կապված չէ հղիության ու ծննդաբերության հետ, ապա բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Նույնիսկ չծննդաբերած կանանց մոտ պրոլակտինի բարձր մակարդակի դեպքում կարող է արտադրություն լինել կրծքագեղձերից: Այս երևույթը ևս կարող է մի քանի տասնյակ տարի դիտվել: Արտադրություն կարող է լինել ինչպես կրծքագեղձը սեղմելիս, այնպես էլ ակամա` կաթիլների կամ էլ շիթի ձևով:
Քաշի ավելացում. բանն այն է, որ պրոլակտինի բարձր մակարդակը նպաստում է ախորժակի վրա, սննդարար նյութերի կուտակմանը ու հետևաբար` քաշի ավելացմանը:
Խնդիրներ են առաջանում կապված դաշտանային ցիկլի հետ: Վաղ դաշտանադադար է առաջանում, որը գինեկոլոգիայում անվանում են երկրորդային ամենորեա:
Վահանաձև գեղձի խնդիրներ. պրոլակտինի բարձր մակարդակը նպաստում է հորմոնալ ֆոնի փոփոխության վրա, ինչն իր հերթին խանգարում է վահանաձև գեղձի աշխատանքը:
Պրոլակտինոմա. հորմոնի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել հիշողության ու տեսողության վատացման: Դա հետևյալ կերպ է կատարվում. երկարատև աշխատանքից բջիջները, որոնք պրոլակտին են մշակում, չափսերով մեծանում են, ու առաջանում է պրոլակտինոմա` բարորակ ուռուցք, որը կարող է ճնշել տեսողական նյարդն ու հանգեցնել տեսողության վատացման: Պրոլակտինոմայի ազդեցությունը վտանգավոր է կենտրոնական նյարդային համակարգի վրա: Սովորաբար այս ախտանիշն ունեցող կանայք առանց պատճառի նյարդային են, լալկան, հաճախ են դեպրեսիվ վիճակներում հայտնվում, ունեն քնի խանգարում, չեն կարողանում շրջապատող աշխարհն ընդունել ինչպես որ է: Նրանց հարաբերությունները մարդկանց հետ բարդ են թե՛ աշխատանքում և թե՛ տանը: Նրանք հասկանում են , որ իրենց հուզականությունն ու նյարդայնությունն անհիմն են, սակայն ոչինչ անել չեն կարողանում:
Մաստոպաթիա. կարող է զարգանալ պրոլակտինի բարձր մակարդակի պատճառով:
Օսթեոպորոզ. կաթի հետ օրգանիզմից մեծ քանակով կալցիում է դուրս գալիս, իսկ կալցիումը, բացի սննդամթերքից, նաև ոսկրերից է ստացվում: Հիվանդանում են նաև ֆանատիկորեն կրծքով 2-3 տարի երեխային կերակրող կանայք:
Անորակ սպիտակեղենի կամ ֆիզիկական լարվածության պատճառով պտուկների խթանման հետևանքով մշտական արտադրությունն ազդանշան է հաղորդում գլխուղեղին ու պրոլակտինի հոսքի պատճառ դառնում:
Պետք է այցելեք բժշկին, եթե նկատում եք, որ քաշի ավելացում կա առանց հիմնավորման, կրծքագեղձի մեծացում կամ էլ կոշտացումներ, վատացել է ձեր տեսողությունը կամ էլ հիշողությունը, դարձել եք լալկան ու նյարդային:
Պրոլակտինի մակարդակը որոշելու համար հարկավոր է արյան անալիզ հանձնել (զարկերակից), դաշտանային ցիկլի 3 փուլում: Եթե պրոլակտինի մակարդակը թեկուզ 2-ում բարձր լինի, ապա հաջորդ քայլը պետք է լինի կալցիումի համար անալիզ հանձնելը:
Կանայք առողջ լինելու համար, հարկավոր է անկախ տարիքից, վերահսկել օրգանիզմում պրոլակտինի մակարդակը: