Չբերությունը կրիտիկական վիճակ է: Պարզ ասած, սա նշանակում է, որ կինը կամ տղամարդը ունակ չեն երեխա ունենալ: Անպտղության պատճառները տարբեր կարող են լինել:
Կանանց մոտ հայտնաբերվող անպտղության երկու հիմնական տեսակ են տարբերակում. առաջնային անպտղություն, որի պարագայում կինը երբևէ չի կարող հղիանալ և երկրորդային անպտղություն, որի պարագայում հղիանալը որոշակի խնդիրների
Չբերությունը կրիտիկական վիճակ է: Պարզ ասած, սա նշանակում է, որ կինը կամ տղամարդը ունակ չեն երեխա ունենալ: Անպտղության պատճառները տարբեր կարող են լինել:
Կանանց մոտ հայտնաբերվող անպտղության երկու հիմնական տեսակ են տարբերակում. առաջնային անպտղություն, որի պարագայում կինը երբևէ չի կարող հղիանալ և երկրորդային անպտղություն, որի պարագայում հղիանալը որոշակի խնդիրների հետ է կապված, բայց ճիշտ բուժման դեպքում լիովին հնարավոր է:
Ստորև կներկայացվեն անպտղությանը վերաբերող խնդիրները և դրանք հաղթահարելու հնարավոր լուծումները:
- Եթե կինը չի կարողանում հղիանալ, լավագուն բանը, որ կարող է անել, բժշկի հետ խորհրդակցելն է: Եթե ամուսնությունից հետո մեկ տարվա ընթացքում կինը չի հղիանում, անպտղության հավանականություն է ի հայտ գալիս: Ուստի ցանկալի է բժշկի հետ խորհրդակցել: Սա կարևոր է. հնարավոր է, որ պարզապես բեղմնավորման հետ կապված դժվարություններ կան կամ էլ որոշակի խնդիրներ կան:
- Անպտղությունը վերաբերում է ինչպես կնոջը, այնպես էլ տղամարդուն: Վերջինս, օրինակ, հնարավոր է, որ անկարող է սպերմա արտադրել: Ուստի, երբ խորհրդակցում եք բժշկի հետ, ստուգում պետք է անցնի թե կինը, թե տղամարդը:
- Անպտղության պատճառներից է և ուժեղ արյունահոսությունը: Եթե դաշտանի ժամանակ կա արյան ուժեղ հոսք, հավանական է, որ դա լինի անպտղության ախտանշան: Եթե նման ախտանշան ունեք, դիմեք բժշկի:
- Հնարավոր է, որ ձվաբջիջը չի կարող բեղմնավորվել, մեկ այլ պարագայում հնարավոր է, որ արգանդը խցանված է և սպերմատոզոիդը չի կարող գտնել ձվաբջիջը` բեղմնավորելու համար: Երկու դեպքում էլ խնդիրը լուծում ունի:
- Եթե կինն ունի արյան բարձր ճնշում, դա ևս կարող է լինել անպտղության ախտանշան: Իհարկե, սա միշտ չէ, որ ճիշտ է, բայց հավանական տարբերակ է:
- Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը ևս կարող է լինել անպտղության պատճառ. սա լուրջ խնդիր է և բժշկական միջամտության կարիք կա:
- Անոթային լիգատուրան (անոթակապ) ևս կարող է անպտղության պատճառ դառնալ:
- Տղամարդկանց պարագայում, եթե սպերման քիչ է, ապա բեղմնավորման հավանականությունը նվազում է:
- Քաշի կտրուկ ավելացումը ևս խնդիր է: Այս շրջանում հավանական է, որ քաշի կտրուկ փոփոխություն ունենաք: Կարող է, օրինակ, մեկ-երկու ամսում 5-10 կգ-ով ավելանալ ձեր քաշը:
- Սթրեսը և գիրությունը անպտղության ևս երկու պատճառ են: Չնայած սրանք լայն տարածում չունեն, բայց ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ դեպքերում չափից ավելի սթրեսը կարող է անպտղության պատճառ լինել:
- Եթե դաշտանային ցիկլն անկանոն է, ապա էլի անհանգստության պատճառ կա:
- Սեռական հարաբերությունից հետո կարող է ուժեղ արյունահոսություն լինել. սա ևս անպտղության նշան կարող է լինել:
- Կենսակերպը ևս կարող է անպտղության պատճառ դառնալ: Օրինակ, շատ ծխելը լավ չէ այս առումով:
- Ալկոհոլը ևս կարող է նպաստել անպտղությանը:
- Անպտղության խնդրի լավագույն լուծումը արհեստական բեղմնավորումն է: Եթե զույգը որոշում է բուժվել, պետք է պատրաստ լինի մտքին, որ դրա համար կլորիկ գումար է ծախսելու և տարատեսակ բուժումներ է անցնելու: Իհարկե, փոքրիկ ունենալն արժե այդ ամենը:
Հաջողություն ձեզ:
Նյութն ըստ parentingnation.in կայքի