Սա շատ թյուր կարծիք է`հիմնված այն մտայնության վրա, թե որքան նեղ է պահպանակը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կպատռվի եւ սպերմատոզոիդները դուրս կթափվեն: Այդուհանդերձ, ավելի հավանական է, որ շատ նեղ պահպանակը պատռվի հենց սեքսի ժամանակ: Պահպանակն օգտագործելիս
Կարող եմ հղիանալ, եթե պահպանակը շատ ամուր նստի:
Կարող եմ հղիանալ, եթե պահպանակը շատ ամուր նստի:
Կարող եմ հղիանալ, եթե տղամարդը կառավարում է սերմնաժայթքումը
Այո, կարող եք հղիանալ, անգամ եթե ձեր զուգընկերը կառավարի սերմնաժայթքումը: Դա հակաբեղմնավորիչ մեթոդ չէ եւ գիտական որեւէ հենք չունի: Ավելին, սպերմատոզոիդներ պարունակող հեղուկը կարող է արտամղվել նույնիսկ սերմնաժայքումից առաջ: Բացի այդ, հնարավոր է` տղամարդը չկարողանա կառավարել այդ պրոցեսը:
Կարող եմ հղիանալ, եթե սեռական հարաբերություն ունենամ հակաբեղմնավորիչ հաբ ընդունելուց անմիջապես հետո
Այս թեզի մեջ ճշմարտության տարր կա: Որքան շուտ սկսեք հաբեր օգտագործել, այնքան ավելի ազդու կլինի: Սակայն առաջին ամսում եղեք ավելի զգոն եւ հավելյալ միջոցներ էլ կիրառեք:
Կարող եմ հղիանալ հենց առաջին սեքսի ժամանակ
Այո, դուք կարող եք հղիանալ անգամ ամենաառաջին սեռական ակտի ժամանակ: Կնոջ` հղիանալու հավանականությունը մշտապես նույնն է` 5-ից մեկի դեպքում: Եվ չի բացառվում, որ դա լինի հենց առաջին սեքսի ժամանակ:
Կարող եմ հղիանալ, եթե պահպանակի փոխարեն օգտագործենք ցելոֆան
Այո, հնարավոր է, քանի որ դա պահպանակի փոխարինիչ չէ: Նույնը վերաբերում է փուչիկին: Դա նույնպես վատ ու անօգուտ տարբերակ է:
Կարող եմ հղիանալ, եթե հեշտոցի մեջ ատամի մածուկ լցնեմ
Այո, կարող եք հղիանալ: Երբեք մի օգտագործեք ատամի մածուկն այդ նպատակով: Դա ոչ միայն չի օգնի, այլեւ կվնասի:
Կարող եմ հղիանալ, եթե սեքսից հետո թռչկոտեմ
Այո, կարող եք հղիանալ անգամ եթե վազվզեք, ցատկեք անգամ բարձր տեղից: Ուժեղ հազալը, փռշտալ եւ վեր ու վար թռչելը չեն կարող արտամղել սպերմատոզոիդները: Այս թեզը նույնպես սխալ է: Սպերմատոզոիդները շատ փոքր են ու շատ շարժուն, այնպես որ վերոնշյալ տարբերակներից եւ ոչ մեկն օգուտ չի տա:
Այս թեմայով կարդացեք նաև`
Հնարավոր է հղիանալ, եթե…-մաս 1
Հնարավոր է հղիանալ, եթե…-մաս 2
Աղբյուրը` http://www.babymed.com