«Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն». ի՞նչ է առաջարկում կենտրոնն անպտղություն ունեցող զույգերին. բացառիկ հնարավորություններ

Ախտորոշում

«Շենգավիթ» ԲԿ-ի վերարտադրողականության բաժանմունքը հիմնադրվել է 2008թ.: Այն հագեցած է «Nikon», «Midathlantic», «Scienthific», «Narishige» ֆիրմաների և բժշկական սարքավորումների առաջատար այլ արտադրողների` վերարտադրողական գործողությունների համար նախատեսված ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով:

Շուրջ 9 տարիների ընթացքում մեզ է դիմել մոտ 4000 զույգ և շնորհիվ մեր բարձրակարգ մասնագետների, արտամարմնային բեղմնավորման ժամանակ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների և Եվրոպական լավագույն կլինիկաների հետ համագործակցության՝ այսօր արդեն ծնվել է 2500 երեխա:

Բաժանմունքն իրականացնում է համապարփակ բուժական ծրագրեր անպտղության դեմ

·         Արտամարմնային (էլեկտրոկորպորալ) բեղմնավորում (ЭКО),

·         Արտամարմնային բեղմնավորում, առանց հորմոնալ խթանման (ստիմուլյացիայի) (բնական դաշտանային շրջափուլում),

·         ICSI - ձվաբջիջի մեջ սերմնաբջիջի ներարկում։ Տվյալ մեթոդիկան հնարավորություն է տալիս կատարել բեղմնավորում նույնիսկ տղամարդու էակուլյատում կենտ սերմնաբջիջների առկայության դեպքում: 2012 թվականից բաժանմունքում կատարվում է ICSI+IMSI` մորֆոլոգիապես լիարժեք սերմաբջիջի առանձնացում և դրա ներառում ձվաբջիջի մեջ,

·         դոնորական ձվաբջիջների կիրառում,

·         դոնորական սերմի կիրառում (բաժանմունքն ունի դոնորական սերմի մեծ պաշար),

·         տղամարդկանց ծանր անպտղության դեպքերում՝  միկրոմանիպուլյացիաների կիրառում (սերմնաբջիջների միկրովիրահատական ասպիրացիա մակամորձուց),

·         փոխնակ (սուրոգատ) մայրություն,

·         սերմնահեղուկի սառցեպահպանում (կրիոկոնսերվացում),

·         սաղմերի սառցեպահպանում ամենաժամանակակից տեխնոլոգիայով (վիտրիֆիկացիա),

·         ամուսնու կամ դոնորի սերմնահեղուկով արհեստական բեղմնավորում,

·         անպտղության հանգեցնող հիվանդությունների բուժում, այդ թվում` հորմոնոլ և իմունային շեղումների, բորբոքային պրոցեսների և այլն,

·         էնդոկրին խանգարումների շտկում

·         արգանդի միոմայի, էնդոմետրիոզի, ձվարանների պոլիկիստոզ ախտանիշի, ձվարանների գերստիմուլյացիայի ախտանիշի կոնսերվատիվ բուժում,

·         հորմոնալ և ուլտրաձայնային մոնիտորինգով օվուլյացիայի խթանում,

·         տղամարդկանց անպտղության կոնսերվատիվ բուժում։ 

Պրեիմպլանտացիոն ժառանգական ախտորոշման միջոցով՝

·         կնվազեցնեք երեխաների` որոշակի ժառանգական արատներով ծնվելու ռիսկը,

·         կրկնակի կնվազեցնենք թերհասության ռիսկը,

·         կրկնակի կնվազեցնենք բազմապտղության ռիսկը,

·         կմեծացնենք բարեհաջող իմպլանտացման  հնարավորությունը մոտ (10% -ով),

·         կմեծացնենք երեխայի բարեհաջող ծննդյան հնարավորությունը (մոտ  15-20%-ով)

Տեխնիկական հնարավորություններ 

·         Բաժանմունքը տիրապետում է ժամանակակից լաբորատորիայի, ինչն արտամարմնային  բեղմնավորման բարձր մակարդակով իրականացման երաշխիքն է

·         Լաբորատորիան հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով

·         Սաղմերի աճեցման համար օգտագործվում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար ձեռնարկությունների արտադրության լավագույն նյութերն ու միջավայրերը։

·         Բաժանմունքի հիվանդներից յուրաքանչյուրին երաշխավորվում է բուժման և ախտորոշման անհատական մոտեցում, հոգեբանական աջակցություն, լիակատար թափանցիկություն և տեղեկացվածություն, ինչպես նաև մատչելի գներ, զեղչերի համակարգ և գնային ճկուն քաղաքականություն։ Բաժանմունքում բուժումը կազմակերպելու չափանիշը հիվանդի հետ նախատեսվող հետազոտության և բուժման մանրամասն քննարկումն է, բուժման այս կամ այն մեթոդի ընտրության հիմնավորումը։

·         Բաժանմունքի բժիշկներն աշխատում են միայն ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայի երկրներում ընդունված և Վերարտադրողական բժշկության ամերիկյան ընկերության և Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության եվրոպական ընկերության կողմից հաստատված ապացուցողական բժշկության ստանդարտներին համապատասխան։

·         Բաժանմունքի բազայի վրա անցկացվում է դասընթաց, ընթերցվում են դասախոսություններ գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի և ժամանակակից օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների վերաբերյալ։

·         Բաժանմունքի աշխատակիցները զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ գինեկոլոգիական ներզատաբանության և վերարտադրողականության ոլորտներում:

Մենք ուղիղ և փոխաբերական իմաստով «Շենգավիթ» ԲԿ-ի ամենաերիտասարդ ստորաբաժանումն ենք։ Մենք անում ենք առավելագույնը՝ Հայաստանում վերարտադրողական բժշկությունն էլ ավելի զարգացնելու համար:

Մենք հետևողականորեն գնալու ենք հաջողությունների հետեւից և ապագայում նախատեսում ենք մեր բաժանմունքում իրականացնել պրեիմպլանտացիոն ժառանգական ախտորոշում, որը նախատեսված է ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար։ Սաղմի ախտորոշումը կատարվում է էքստրակորպորալ բեղմնավորման փուլում, մինչև այն արգանդի խոռոչ հասցնելը։ Անալիզից հետո կնոջ արգանդ են տեղափոխում միայն առողջ սաղմերը։ Կինը հղիանում է՝ իմանալով, որ իր ապագա երեխան ժառանգական հիվանդությունների կրող չէ։ Հնարավոր է նաև պտղի սեռի ընտրությունը սեռի հետ կապված ժառանգական հիվանդությունների դեպքում։

Ավելին իմանալու համար կարող եք զանգահարել՝

+374 93 20 32 11 

+374 10 499 867