Ամուսնական զույգը համարվում է անպտուղ, եթե կինը մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքի ընթացքում առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու չի հղիանում:
Պատճառները կարող են լինել կնոջ և տղամարդու օրգանիզմում ընթացող տարբեր խանգարումները:
Կանանց անպտղության հիմնական պատճառներն են.
1. Էնդոկրին խանգարումները /ձվարանների, վահանաձև գեղձի, մակերիկամների և այլ օրգանների /: Պատճառ կարող են լինել նաեւ սեռական օրգանների թերզարգացումը /ինֆանտիլիզմ/:
2. Արգանդափողերի անանցանելիությունը` կապված տարբեր բորբոքային գործընթացների հետ /տարբեր սեռական ինֆեկցիաներ և վիրահատություններ/:
3. Արգանդի լորձաթաղանթի տարբեր փոփոխությունները:
Տղամարդկանց անպտղությունը բնորոշվում է սերմնագոյացման տարբեր խանգարումներով /սերմնահեղուկում սերմնաբջիջների քանակի նվազում կամ լրիվ բացակայում, շարժունակության թուլացում, կառուցվածքային փոփոխություններ/: Սակայն սեռական ակտիվությունը, որպես կանոն, պահպանվում է: Պատճառ կարող են հանդիսանալ նաեւ սեռական օրգանների բնածին արատները, տրավմաները, սեռական ինֆեկցիաները, էնդոկրին խանգարումները և այլն:
Պետք է հիշել, որ անպտղությունը դատավճիռ չէ, և այսօր այն արդեն բուժելի է: Պարզապես պետք է ժամանակին հետազոտվել և բուժվել:
Սուսաննա Սերգեյի Ուռումյան՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ
«Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն»-ի տնօրեն
+374 10 499 867