Արտամարմնային բեղմնավորման աշխատանքները Հայաստանում սկսվել են 1996-97 թվականներից: Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայում այն իրագործվում է արդեն 5 տարի: Արդեն մեկ տարի է, ինչ Կենտրոնը ձեռք է բերել ժամանակակից ինվերտացված մանրադիտակ (միակն է Հայաստանում, անգամ Անդրկովկասում), որի շնորհիվ բարձր խոշորացման տակ կարողանում ենք ընտրել ճիշտ և առողջ սպերմատոզոիդներ:
Արտամարմնային բեղմնավորման ժամանակ կնոջը տրվում են հորմոնալ պատրաստուկներ, որոնց ազդեցության տակ կնոջ մոտ ձվարանում զարգանում է ոչ թե մեկ, այլ մի քանի ձվաբջիջ:
Ձվաբջիջների զարգացումը հսկվում է, ինչից հետո, երբ դրանք հասնում են օպտիմալ չափսերի, կատարվում է ասպիրացիա (օրգանիզմից դուրս են բերվում ձվաբջիջները, որոնք փորձանոթային պայմաններում տեղակայվում են հատուկ ինկուբատորի մեջ` տվյալ կնոջ ամուսնու սերմնաբջիջների հետ): 24 ժամ անց սերմնաբջիջները ստուգվում են. եթե բեղմնավորումը կայացել է ու սերմնաբջիջները սկսել են զարգանալ, ընտրվում են լավագույն սաղմերը և տեղադրվում կնոջ արգանդի խոռոչում:
Հղիության առկայությունը կնոջ մոտ բացահայտվում է 14 օր անց:
Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում արտամարմնային բեղմնավորում միանգամից չի կատարվում: Նախ՝ զույգն անցնում է համապատասխան հետազոտություններ, այնուհետև իրականացվում է դեղորայքային բուժում, հնարավոր է` լինի նաեւ վիրահատական` լապարասկոպիկ մեթոդի անհրաժեշտություն:
Պարտադիր պայման է նաև տղամարդու հետազոտվելը՝ պարզելու համար անպտղության պատճառը և որոշելու, թե որ մեթոդը պետք է կիրառել: Եթե անպտղությունը պայմանավորված է տղամարդու կամ իմունոլոգիական գործոնով, իրագործվում է ICSI տարբերակը:
Եթե բուժումներից հետ հղիություն չի դիտվում, գործի է դրվում արտամարմնային բեղմնավորման մեթոդը:
Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում կիրառվում են արտամարմնային բեղմնավորման հետևյալ մեթոդները` ICSI (սպերմատոզոիդների ներբջջապլազմային ներարկում), կրիոկոնսերվացիա (սաղմերի սառցապահպանում), դոնորոկան ծրագրեր (փոխնակ մայրության արհեստական սերմնավորումը ամուսնու և դոնորական սերմով):
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի վարիչ, բ.գ.դ. մանկաբարձ-գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Կարինե Էդուարդի Կիրակոսյան
+374 10 499 867
+374 93815089