Երիտասարդ զույգը դիմել էր «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ համալիր հետազոտության արդյունքներից հետո հայտնաբերվել էր առաջնային անպտղություն:
Խնդիրը հայտաբերելուց հետո գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում:
Բաղձալի հղիության արդյունքից հետո երիտասարդ մայրը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, Մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ, իսկ օրեր առաջ ծնվել են նրանց հրաշքները՝ Գոհարը և Լուսեն:
Աղբյուրը՝ «Շենգավիթ» ԲԿ