Հուզիչ պատմություն այն մասին, թե ինչպես է փոխնակ մորը դիմելուց հետո կինը հղիացել

Հաջողության պատմություններ

Պատմում է «Շենգավիթ» ԲԿ-ի  «Մարդու վերարտադրողական առողջության  կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը:

Ուզում եմ ձեզ պատմել մի գեղեցիկ  պատմություն` սիրո, համառության և հաղթանակի մասին: 3 տարի առաջ էր, երբ ինձ դիմեց մի գեղեցիկ զույգ, որն արդեն 10 տարի անպտղություն ուներ:  Այդ տարիների ընթացքում բազմաթիվ բուժումներ էին ստացել Հայաստանում և արտերկրում, նաև 1 լապարոսկոպիկ վիրահատություն և 2 անհաջող արտամարմնային բեղմնավորման փորձ էին կատարել:

Առաջին իսկ զրույցի ժամանակ զգացվեց, որ ամուսիններն այնքան սիրով էին,  որ չնայած հոգնությանն ու հիասթափություններին,  տրամադրված էին շատ մարտական: Հատկապես ամուսինը զրույցի ընթացքում ասաց, որ  պիտի շատ երեխաներ ունենա: Երկար զրույցից հետո որոշեցին ևս մեկ  արտամարմնային բեղմնավորման փորձ կատարել մեր կլինիկայում:  Ցավոք, այդ փորձը նույնպես անհաջող ստացվեց: Եվ ես ստիպված առաջարկեցի դիմել փոխնակ մայրության ծրագրին: Բարեբախտաբար, այս անգամ փոխնակ մայրն առաջին իսկ փորձից հղիացավ և այս գեղեցիկ զույգին բալիկ պարգեւեց: Բայց քանի որ որոշել էին կանգ չառնել մեկ բալիկի վրա, շատ չանցած դիմեցին հաջորդ փորձին՝ նորից փոխնակ մոր օգնությամբ, և այս անգամ փոխնակ մայրը հղիացավ զույգով: 1 ամիս անց պարզվեց, որ կինն ինքնուրույն հղիացել է: Շատ շուտով իմ սիրելի պացիենտների ընտանիքը կդառնա բազմազավակ: Առողջություն մաղթենք այդ ընտանիքի բոլոր ներկա և ապագա անդամներին, սեր և միութուն: Թող բոլոր ընտանիքներում շարժիչ ուժը լինի սերը:

Հիշեցնեմ, որ անպտղությունը դատավճիռ չէ, այլ բուժվող հիվանդություն:

 

Մարգարիտա Մնացականի Գրիգորյան

«Շենգավիթ» ԲԿ-ի  «Մարդու վերարտադրողական առողջության  կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ

+374 94 91 00 88