Յոթ տարի շարունակ զույգը տարբեր բժշկական կենտրոններում բուժվելուց հետո դիմել է «Շենգավիթ» ԲԿ-ի օպերատիվ և էնդոսկոպիկ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Անդրանիկ Էդուարդի Ավանյանին, ում անմիջական միջամտությամբ վերջին 2.5 տարվա արդյունավետ բուժման շնորհիվ գրանցվեց այդքան սպասված հղիությունը:
Երկուսուկես տարիների ընթացքում զույգը, բուժիչ լապարոսկոպիայից, հիստերոսկոպիայից հետո անցնելով վերականգնողական թերապիա, առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների միջամտության, գրանցեց առաջին հղիությունը:
Ամբողջ հղիության ընթացքում ապագա մայրիկը գտնվել է բժշկի հսկողության տակ եւ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ բերել իր արու զավակին:
Զույգի խնդիրները լուծելի դարձան շնորհիվ.
- ճշգրիտ ախտորոշման
- Ընթացիկ բուժման
- Վիրահատական միջամտության
- Վերականգնողական թերապիայի, որից հետո գրանցվեց բնական ճանապարհով հղիություն և, իհարկե, այն ավարտվեց երջանիկ ծննդալուծմամբ:
«Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմը շնորհակալ է զույգին՝ անսահման համբերատարության, ինչպես նաեւ խնդրին գրագետ մոտեցման համար: