«Մուրզիլկա» մանկապարտեզի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 8։30-ին և ավարտվում երեկոյան՝ ժամը 19-ին:
«Մուրզիլկա» մանկապարտեզի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 8։30-ին և ավարտվում երեկոյան՝ ժամը 19-ին:
Մանկապարտեզն աշխատում է երկուշաբթիից շաբաթ օրերը: Գործում է 3 խումբ`կրտսեր, միջին և ավագ: Յուրաքանչյուր խմբում 15 երեխա. աշխատում են 2 դաստիարակ, 1 օգնական յուրաքանչյուր խմբում:
Օրվա ընթացքում երեխաները սնվում են 4 անգամ` հաշվի առնելով նաև երեխաների նախասիրությունները: Ճաշացանկը կազմում է բուժքույրը` պահպանելով սննդի կալորիականությունը, հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները: Մանկապարտեզում կարևոր տեղում է օրվա կանոնակարգի ճիշտ կազմակերպումը, լիակատար հիգիենիկ պահանջմունքներին համապատասխանող սննդի ապահովումը:
5-6 տարեկան երեխաներին առաջարկում են հետևյալ պարապմունքները.
- Խոսքի զարգացում,
- գրաճանաչություն,
- էկոլոգիա,
- մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում,
- նկարչություն,
- ծեփ,
- ապլիկացիա,
- երաժշտություն,
- ֆիզկուլտուրա,
- ուղղախոսություն,
- հայերեն,
- ռուսերեն,
- անգլերեն:
Պարապմունքները հիմնականում անց են կացվում խաղային պրոցեսով (երեխան անգամ չի նկատում, որ պարապմունք է, դաստիարակը գիտի իր նպատակը թե տվյալ խաղի միջոցով ինչ է ուզում սովորեցնի):
Մսուրում յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է առանձնակի ուշադրություն, խնամք, հոգատարություն:
Միջին խմբերում հետևյալ պարապմունքներն են իրականացվում.
- Ծանոթացում շրջակա միջավայրին և հասարակական կյանքի երևույթներին
- խոսքի զարգացում,
- գեղարվեստական գրականություն,
- մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում,
- տարրական նկարչություն,
- ծեփ,
- ապլիկացիա,
- ֆիզկուլտուրա,
- ուղղախոսություն,հայերեն,
- ռուսերեն,
- անգլերեն:
Մանկապարտեզը նաև ապահովում է երեխաների անվտանգ տեղափոխումը` հոգատար դաստիարակի ուղեկցությամբ, տնից մանկապարտեզ և մանկապարտեզից տուն: Մանկապարտեզում կան բոլոր անհրաժեշտ պայմանները, որ երեխաները իրենց զգան հեքիաթների աշխարհում: Մանկապարտեզն ունի երկկողմանի բակ հագեցած տարբեր խաղային պարագաներով: Այստեղ երեխաները զգում են իրենց մոլորակում, քանի որ այն ինչ անհրաժեշտ է օրն անցկացնելու հետաքրքիր և բովանադակալից, կա մանկապարտեզում: