Համար 114 Մանկապարտեզ

Երևանի մանկապարտեզները

Հասցե Նոր Նորքի 6-րդ միկրոշրջան, Շոպրոնի փող. 2-րդ նրբ.

Հեռախոս +374-10-665792

Խմբերի քանակը 9

Երեխաների քանակը 325

Աշխատակազմ 45

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոց 2-րդ նրբանցքում է գտնվում հ. 114 նախադպրոցական ուսումնական հաստատությունը։ Այն ունի 35-ամյա պատմություն, իր առաքելությամբ, իր անցյալով ու ներկայով։ Նուհ-ում գործում է 9 խումբ – 8 մանկապարտեզային և 1 մսուրային։ Երեխաների ցուցակային թիվր` 325։Նուհ-ի հիմնական խնդիրն է` կրթել և դաստիարակել մատաղ սերնդին, հոգ տանել նրանց առողջության և անվտանգության համար։ Նուհ – ում երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացը իրականացվում է ըստ համալիր ծրագրի։Հետաքրքիր է անցնում մանկապարտեզի առօրյան։ Կազմակերպվում և անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, սպորտլանդիաներ, ազգային տոներ և այլն։