Ինչո՞վ է պայմանավորված կնոջ հղիության ընթացքում ամուսնու սեռական ցանկության բացակայությունը

Հղիություն

Ներկայացնում է Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոապաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանը։

Ինչո՞վ է պայմանավորված կնոջ հղիության ընթացքում ամուսնու սեռական ցանկության բացակայությունը։

Կնոջ հղիության ընթացքում ամուսնու մոտ հաճախ արձանագրվում է սեռական ցանկության նվազում կամ երբեմն նույնիսկ բացակայություն, ինչը որոշակի խնդիրներ է հարուցում զույգի մոտ: Հիմնականում դա բացատրվում է ամուսնու տագնապայնությամբ, պտղին կամ հղի կնոջը չվնասելու սևեռուն, պաթոլոգիկ մտքի ձևավորմամբ:

Դա հետագայում նաև կարող է տղամարդու մոտ սեռական ֆունկցիայի ապամարզվածության ֆենոմենի պատճառ հանդիսանալ, ինչը անցանկալի է սեքսոլոգիական տեսանկյունից, քանի որ գումարվում են նաև այլ սեռական խանգարումներ՝ վաղաժամ սերմնաժայթքում, էրեկցիայի խանգարում:

Ուստի արձանագրված սեքսոլոգիական խնդիրների ժամանակին կարգավորումը խիստ ցանկալի է՝ խուսափելու համար խնդրի հետագա բարդությունից: