Սեռական ի՞նչ խանգարումներ են հիմնականում ունենում երիտասարդները

Վերարտադրողական փուլ

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Սեռական խանգարումների ծագման և զարգացման մեջ մեծ դեր ունեն ինչպես օրգանական՝ սոմատիկ, այնպես էլ հոգեէմոցիոնալ՝ ֆունկցիոնալ գործոնները: Ապացուցված է՝ երիտասարդների մոտ սեռական խանգարումների պատճառների մեջ գերակշռում են ֆունկցիոնալ գործոնները: Նրանց շրջանում առավել քիչ են հանդիպում այլ օրգան-համակարգերի հիվանդությունները, որոնք կարող են սեռական խանգարումների պատճառ հանդիսանալ: Փոխարենը՝ նրանք, լինելով առավել հուզական ու ներշնչող, հակված են սեռական խանգարումների, որոնք ֆունկցիոնալ բնույթ ունեն:

Տղամարդկանց սեռական խնդիրներից հաճախ հանդիպում են էրեկցիայի խանգարումները՝ սեռական թուլությունը, որը կարող է ունենալ մարմնական կամ հոգեէմոցիոնալ հիմք, վաղաժամ սերմնաժայթքումը, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, սեռական գեղձերի քրոնիկ բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեքսուալ խանգարումները, սեռական խանգարումներով պայմանավորված տղամարդու անպտղությունը:

Կանանց մոտ հիմնականում հանդիպում են օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, ցավերը և վախերը սեռական հարաբերության ժամանակ՝ վագինիզմ, դիսպարեունիան, կոիտոֆոբիան:

 

Գովազդ