Ե՞րբ պետք է սկսվի սեռական կյանքը և ի՞նչ վտանգներ կարող են լինել վաղ սեռական կյանքի պարագայում

Վերարտադրողական փուլ

Միասնական մոտեցում այն հարցի շուրջ, թե երբ է անվտանգ և երբ կարելի է սկսել սեռական կյանք, չկա: Բայց շատ սեքսոլոգներ գտնում են, որ վաղ սեռական կյանքը կարող է երբեմն սեքսուալ-հոգեբանական տրավմայի պատճառ հանդիսանալ և ուղեկցել անհատին մինչև կյանքի վերջ:

Ներկայումս դեռահասների շրջանում արձանագրվում է 16-17 տարեկան հասակից սեռական կյանքով ապրելու միտում, ինչը, իհարկե, ողջունելի չէ, քանի որ լիարժեք ավարտված չեն մարմնասեռական և հոգեսեռական զարգացման կարևորագույն փուլերը: Վաղ սեռական կյանքի պարագայում հատկապես ռիսկային են համարվում արձանագրվող սեռավարակները և անցանկալի հղիությունը: Երիտասարդների մոտ առավել հաճախ սկսել է արձանագրվել վերարտադրողական համակարգի խնդիրը, որը բավականին խնդրահարույց է:

Դեռահասության շրջանն առավել ռիսկային տարիքային խմբերից մեկն է: Ներկայումս սեռական խնդիրներից, ընդանուր առմամբ, երիտասարդների մոտ առավել հաճախ սկսել է արձանագրվել վերատադրողական համակարգի խնդիրը, որը բավականին խնդրահարույց է: Սակայն ավելի շատ արձանագրվում են խրոնիկական բորբոքային հիվանդությունների աճ, ինչը նույնպես անդրադառնում է տվյալ անհատի ինչպես սեռական կյանքի, այնպես էլ նաեւ վերատադրողական առողջության վրա։

Այդ հարցում չափազանց մեծ դերակատարություն ունի ճիշտ ինֆորմացիա մատուցելը, քանի որ սեռական կյանքի վերաբերյալ գիտելիքների պակաս զգացող երիտասարդները սկսում են դիմել իրենց ընկերներին եւ համացանցում տարածված սխալ տեղեկատվությանը: Ուստի հսկայական դերակատարություն ունեն այդ հարցում նաև ծնողները, ովքեր պետք է դեռահաս երեխայի վստահելի ընկերը և խորհրդատուն լինեն: 

 

Աղբյուրը՝ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյան 

Գովազդ