Մարդու սեքսուալ վարքի վրա մեծ ազդեցություն է ունենում այն հոգեսեքսուալ տիպը, որին նա պատկանում է:
Ըստ Լիբիխի՝ տարբերում են մարդկանց մի քանի հոգեսեքսուալ տեսակ: Իգական սեռի պարագայում առանձնացնում են․
ա) «Կին-մայր», որը ձգտում է խնամել զուգընկերոջը կամ ամուսնուն և պաշտպանել, նախընտրում է «թույլ տղամարդ»:
բ) «Կին-կին» տիպն ունի երկու ենթատեսակ`
✓ ագրեսիվ (տղամարդու նկատմամբ ձգտում է հաղթանակի)
✓ պասիվ-ենթարկվող (ենթարկվում է ուժեղ տղամարդուն)
գ) «Կին-դուստր», որի իդեալն իրենից տարիքով մեծ, փորձառու տղամարդն է:
Արական սեռի դեպքում ունենում ենք նման բաժանում՝
ա) «Տղամարդ-հայր». ձգտում է կանանց, որոնք «թույլ» և «ենթարկվող» են:
բ) «Տղամարդ-տղամարդ» տիպը ևս ունի երկու՝ ագրեսիվ և պասիվ-ենթարկվող ենթատիպեր: Ագրեսիվի վարքագծում կան ենթարկեցնող, տիրող էլեմենտներ, իսկ պասիվ-ենթարկվողը իդեալիզացնում է կնոջը, ընդգծում իր կախվածությունը նրանից:
գ) «Տղամարդ-որդի», որն ինքնուրույն չէ, ենթարկվող է:
Առավել ամուր և կայուն միություններ են ստեղծվում, երբ հանդիպում են իրար փոխլրացնող հոգեսեքսուալ տիպի անհատներ, օրինակ՝
«տղամարդ-հայր» և «կին-դուստր», «կին-մայր» և «տղամարդ-որդի»: Այս բոլոր եզրակացություններին գիտնականները հանգել են որոշակի վերլուծություններ հիման վրա, բայց երբեմն ամուսնական միությունները չեն ենթարկվում ոչ մի օրինաչափության և ի հեճուկս բոլոր հոգեսեքսուալ տեսակների՝ ստեղծում ամուր ու ներդաշնակ ընտանիք:
Աղբյուրը՝ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ