Ներկայացնում է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։
Էրեկտիլ դիսֆունկցիան կամ սեռական թուլությունը (նախկինում՝ իմպոտենցիա) տղամարդու սեռական անկարողությունն է՝ իրականացնելու լիարժեք սեռական կյանք՝ պայմանավորված ոչ բավարար էրեկցիայով:
🔺Դրա առաջացման մեջ դերակատարում ունեն մի շարք օրգանական խնդիրներ՝ սիրտ-անոթային, նյարդային, հորմոնալ և ֆունկցիոնալ գործոններ:
🔺Սեռական այդ խանգարումը զույգի համար ունենում է խիստ բացասական և ընկճող ազդեցություն և կարող է միջանձնային կոնֆլիկտի պատճառ հանդիսանալ:
Բուսական միջոցներ
✔️ Կոճապղպեղ (имбир)
Այս բույսի արմատը տղամարդկանց տարբեր պատճառներով առաջացած սեռական անկարողության բուժման հարցում լայն տարածում ունի: Օգտագործման եղանակները զանազան ե, օրինակ՝ թեյ կոճապղպեղով. մեկ թեյի գդալ մանրացված բույսի արմատների վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր: Բուժիչ հատկությունն ավելացնելու համար ավելացնել նաև մի փոքր մեղր: Կոճապղպեղի ալկոհոլային (սպիրտային) թուրմ պատրաստելու համար մեկ կիլոգրամ արմատն անցկացնել քերիչով և ավելացնել մեկ լիտր օղի: Այդ վիճակում թողնել 15 օր տաք տեղում: Ստացված թուրմն ընդունել ուտելուց առաջ՝ 10 կաթիլ:
✔️Ժենշենի թուրմ՝
20 գրամ մանրացված չոր արմատը և 300մլ 70 տոկոսանոց սպիրտը խառնել և թողնել 3 շաբաթ (երբեմն թափահարել), ապա օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ 25 կաթիլ ընդունել: Բուժման կուրսը բաղկացած է երկու շաբաթից, ապա՝ 10 օր ընդմիջումից հետո, նորից կրկնել:
✔️ Դդմի կորիզներ
Բուժիչ հատկություն ունեն միայն դդմի հում կորիզները՝ կանաչավուն գույն ունեցող: Սեռական դիսֆունկցիայի բուժման համար խորհուրդ է տրվում մոտ մեկ ամիս օրական երեք անգամ 40-ական հատ ընդունել:
Այս միջոցները բացարձակ չեն փոխարինում մասնագիտական լիարժեք բուժմանը և կարող են կիրառվել միայն բժշկի ցուցումներով: