Ե՞րբ պլանավորել հաջորդ երեխայի ծնունդը

Վերարտադրողական փուլ

Փոքրիկի ծնվելուց հետո հաջորդ երեխայի  մասին կարելի է մտածել միայն երկու տարի անց. այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը հասցնի լրացնել նախորդ հղիության ժամանակ սպառած պաշարները:

Իսկ մայրանալու համար, ըստ մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանի, երբեք էլ  ուշ չէ. «Միայն պետք է հաշվի առնել, որ  տարիքի հետ աճում է նաև ծննդաբերությունից հետո բարդություններ առաջանալու հավանականությունը»:

Բժիշկը նշում է, որ կինը, ցանկության դեպքում,  ցանկացած տարիքում էլ կարող է հղիանալ, եթե խոսքն առաջին հղիության մասին չէ. որքան բարձր է առաջին անգամ հղիանալու տարիքը, այնքան ավելի բարդ

Փոքրիկի ծնվելուց հետո հաջորդ երեխայի  մասին կարելի է մտածել միայն երկու տարի անց. այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը հասցնի լրացնել նախորդ հղիության ժամանակ սպառած պաշարները:

Իսկ մայրանալու համար, ըստ մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանի, երբեք էլ  ուշ չէ. «Միայն պետք է հաշվի առնել, որ  տարիքի հետ աճում է նաև ծննդաբերությունից հետո բարդություններ առաջանալու հավանականությունը»:

Բժիշկը նշում է, որ կինը, ցանկության դեպքում,  ցանկացած տարիքում էլ կարող է հղիանալ, եթե խոսքն առաջին հղիության մասին չէ. որքան բարձր է առաջին անգամ հղիանալու տարիքը, այնքան ավելի բարդ ընթացք է ունենում հղիությունը:

Գինեկոլոգ Հովհաննիսյանը բացատրում է, որ  առաջին հղիության ժամանակ որքան տարիքը բարձր է, այնքան ավելի շատ են լինում հղիության հետ չկապված խնդիրներ` էքստրագենիտալ, սիրտ-անոթներ և այլն:

«Նմանատիպ հիվանդությունները ավելի են շատանում տարիքի հետ և երեխայի մոտ կարող են առաջ գալ գենետիկ խնդիրներ»,- ասում է Հովհաննիսյանը:

Ըստ վիճակագրական տվյալների`  դաունի համախտանիշով հիվանդ երեխաներ ավելի հաճախ ունենում են  35 տարեկանից  բարձր ծնողները:

Լիանա Հովհաննիսյան

Անի Ասատրյան

Գովազդ