Վերարտադրողական փուլ

Առաջին մասը կարդացեք այստեղ

Բժշկական գիտությունների դոկտոր Համբարձումյանի խոսքերով` Հայաստանում անպտղության պատճառ համարվող հորմոնալ խանգարումներն առաջանում են նաեւ աղտոտված շրջակա միջավայրից:

Մասնագետների կարծիքով` հղիության արհեստական ընդհատման անհաջող դեպքերը եւս Հայաստանում դառնում են անպտղության պատճառ:

«Եթե առաջ չկային մինչամուսնական սեռական կապեր, ապա հիմա նկատելի են: Այդ կապերի արդյունքում շատ են լինում անցանկալի հղիությունները, ինչից ազատվելու համար կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման, որը կարող է ճակատագրական լինել կնոջ համար», - ասում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանը:

Այս հարցն  ամենաքննարկվողներից է  հղի կանաց շրջանում:  Հարցին անդրադարձել է Եվրոպական բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Օլգա Լոգինովան: Մասնագետի խոսքով`հղիներին ոչ միայն կարելի է մեղր օգտագործել, այլ նաև  պարտադիր է:

Հղի կանանց շրջանում հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանք կարծում են, թե մեղրը, չանցնելով ջերմային մշակում,  կարող է պարունակել որոշակի մանրէներ, որոնք  կարող են  բոտուլիզմի պատճառ դառնալ՝ թունավորելով երեխային: Ասվածի

  • Պրոտեին

Կենդանական միսը եւ հատկապես հնդկահավը, հավն ու տավարը, չափազանց հարուստ են երկաթով: Եվ շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ վերարտադրողական ֆունկցիայի եւ երկաթի միջեւ սերտ կապ կա: Այն կանայք, որոնց օրգանիզմը երկաթի պակաս չունի, ավելի հեշտ են հղիանում: Այնպես որ, մսային պրոտեինի օրական չափաբաժինը հասցրեք երկուսի, բայց եւ վստահ եղեք, որ ձեր քաշը չեք ավելացնի: Խուսափեք օրական երեք բաժնից, քանի որ հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ պրոտեինի չարաշահումը կարող է նաեւ փոքրացնել

Հաճախ է պատահում, որ ինֆորմացիայի պակասի արդյունքում կանայք սխալ հետեւություններ են անում հղիանալու հավանականության մասին, ձեւավորում են մոտավոր պատկերացումներ եւ ամեն սեռական հարաբերությունից հետո սկսում մտահոգվել կամ հակառակը: Հաճախ սխալ պատկերացումներն անցնում են ձեռքից ձեռք եւ մատուցվում որպես ճշմարտություն: Ստորեւ ներկայացնում ենք ամենատարածված հարցերը՝ ճիշտ պատասխաններով.

Կարծես դեռ երեկ Ձեր փոքրիկը լույս աշխարհ եկավ՝ Ձեզ անսահման երջանկություն պարգևելով: Սակայն ժամանակն արագ առաջ է սլանում և արդեն ժամանակն է մտածել երկորրդ հղիության մասին:

Ընդհանրապես ծննդաբերությունից հետո երկրորդ հղիության մասին, ըստ բժիշկների, կարելի է մտածել երկու տարի անց, իսկ եթե ծննդաբերել եք կեսարյան հատման միջոցով, գուցե և ավելի ուշ:

Երկրորդ հղիությունը պլանավորելուց առաջ ցանկալի է, որ  ստուգվի արգանդի, ձվարարնների, արգանդի վզիկի վիճակը

Օգոստոսի 1-ից Սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։  Նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն, ընդհուպ` անբարենպաստ ելք։

  • Գետնախնձոր: Որոշ փորձագետներ կարծում են, որ գետնախնձորը պարունակում է նյութեր, որոնք օգնում են օվուլյացիային: Մասնավորապես կարծիք կա, որ այն բնակավայրերում, որտեղ կանայք  շատ են ուտում գետնախնձոր, հաճախ են երկվորյակներ ծնվում: Անպտղության առումով գետնախնձորը կարող է անփոխարինելի դեր եւ կրկնակի ազդեցություն ունենալ:
  • Հատապտուղներ: Մոշն ու ազնվամորին համարվում են  անտիօքսիդանտ եւ պաշտպանում են օրգանիզմի բջիջները քայքայվելուց: Խոսքը վերաբերում է նաեւ

Հղիության արհեստական ընդհատումը շատ անցանկալի երեւույթ է: Պետք է բոլոր հնարավոր մեթոդներով պայքարել դրա դեմ: Նման տեակետ հայտնեց «Հայ-ամերիկյան առողջության մամոգրաֆիկ կենտրոն»-ի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը: Հղիության արհեստական ընդհատումը համարվում է վիրաբուժական մեթոդ' իր բոլոր բարդություններով եւ հետեւանքներով: Ն. Ավագյանի խոսքով' վիրաբուժական ընդհատումը կարող է բացասական հետեւանքներ թողնել: Դա շատ անցանկալի հորմոնալ սթրես է առաջացնում օրգանիզմի համար, այսինքն' հորմոնալ ֆոնի կտրուկ խանգարում է տեղի ունենում:

«Գոյություն ունի բուժհաստատություններից դուրս, ոչ լեգալ աբորտներ հասկացությունը, որը մեր օրերում դեռ ամբողջությամբ չի վերացվել: Դա առավել շատ վտանգավոր է կնոջ օրգանիզմի համար' կարող է լինել արյունահոսություն, արգանդի վնասում եւ այլն»,-ասաց Ն. Ավագյանը:

«Հայաստանի մայրության կենտրոն» հասարակական կազմակերպության հոգեբանական ծառայության ղեկավար Աննա Բադալյանը նշեց, որ հղիության արհեստական ընդհատումն իր բացասական ազդեցությունն է ունենում հոգեբանական տեսանկյունից: Ըստ նրա' հղիության արհեստական ընդհատման պարագայում բացասական հույզերի տարափ է լինում: Այդ հոգեբանական վիճակը կարող է ազդել տվյալ կնոջ եւ շրջապատի, ընտանիքի հետ շփման ժամանակ:

Ն. Ավագյանը նշեց, որ պայքարի ամենաարդյունավետ ձեւն ընտանիքի ճիշտ պլանավորումն է: Ճիշտ, գրագետ ձեւով

Այլ հոդվածներ …