Որո՞նք են սեռական ցանկության նվազման կամ բացարձակ բացակայության պատճառները և ինչպե՞ս է կատարվում բուժումը․ ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանը։
15 տարեկան աղջիկները, ամուսնացող եւ հղիություն պլանավորող զույգերը պետպատվերով կհետազոտվեն. Արսեն Թորոսյան. Armtimes.com
Հայաստանում 2020 թվականից դեռահաս աղջիկները նախապես կանցնեն անհրաժեշտ հետազոտություններ, որպեսզի հետագայում կանխվեն անպտղության հետ կապված լուրջ խնդիրները:
Արգանդի պարանոցի հիվանդություններ` պոլիպից մինչեւ քաղցկեղ. մասնագետի պարզաբանումները
Նյութը ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը
Արգանդի պարանոցի հիվանդությունները լայն տարածում ունեն կանանց ախտաբանության մեջ: Ցանկացած կին, նույնիսկ որևէ գանգատի բացակայության դեպքում, տարեկան 2 անգամ պետք է այցելի մանկաբարձ-գինեկոլոգի, որպեսզի անցկացվի կանխարգելիչ բուժզննում:
Ձվազատման բացակայություն. հավանական պատճառներն ու ախտորոշումը
Մենստրուացիոն ցիկլի միջանկյալ հատվածում՝ 11-16-րդ օրերին, ձվարանից դուրս է գալիս հասունացած ձվաբջիջ, որի առաջնահերթ նպատակը սերմնաբջջին հանդիպելն է: Այս երկուսի բարեհաջող հանդիպման արդյունքում տեղի է ունենում բեղմնավորում, և հիմք դրվում նոր օրգանիզմի ձևավորման համար: Թերևս որոշ կանանց մոտ այդպես էլ չի արձանագրվում հղիություն, քանի որ բացակայում է վերոնշյալ առաջին օղակը՝ ձվազատումը: Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը նշում է, որ ձվազատման պրոցեսի խանգարման պատճառներ կարող են լինել սթրեսը, ճարպակալումը, հորմոնալ ֆոնի, նյութափոխանակության ու վահանաձև գեղձի ֆունկցիայի խաթարումները: Դրա հետ կապված խնդիրները հստակորեն վեր հանել հնարավոր է միայն ուսումնասիրությունների միջոցով: Անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն: Այդ կերպ պարզվում է օվուլյացիայի առկայությունը կամ բացակայությունը, ապա անցկացվում հորմոնալ հետազոտություն: Դե իսկ վերջնական արդյունքներից ելնելով՝ նշանակվում է համապատասխան բուժում:
Առհասարակ ձվարանների խթանումը կատարվում է տարբեր պրեպարատների օգնությամբ, ինչպես, օրինակ, կլոստիլբեգիտի: Եվ հաճախ կանանց հուզում է այն հարցը, թե հնարավո՞ր խթանիչների օգտագործման պարագայում հասունանա, ու բեղմնավորվի ոչ թե մեկ ձվաբջիջ, այլ մեկից ավելի: «Այո՛, բազմապտուղ հղիություն ստանալու հավանականություն կա, սակայն այն նաև վտանգ է պարունակում: Հնարավոր է, որ օրգանիզմը չկարողանա մինչև վերջ կրել այն»,-ընդգծում է Աննա Խաչիկյանը: Նրա խոսքով՝ դեղամիջոցների կիրառման դեպքում հարկավոր է հաշվի առնել կնոջ առողջական վիճակն ու մարմնի քաշը: Քաշի գործոնը շեշտվում է, որովհետև ճարպակալման դեպքում խորհուրդ չի տրվում տվյալ դեղերն օգտագործել:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան
Ինչպե՞ս որոշել ապագա երեխայի սեռը․ ոչ գիտական մեթոդներ
Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը:
Անպտղության անվճար բուժում՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ. ովքե՞ր կարող են դիմել եւ ինչպե՞ս
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների (ՎՕՏ) կիրառմամբ անպտղության բուժումը անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար մատչելի դարձնելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2015թ. մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշմամբ հաստատվել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները»: