Ինչ պետք է անել մինչև հղիության պլանավորումը. մաս 2

Նախածննդյան շրջան

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ:

 

Ապագա մայրիկներն ու հղի կանայք պետք է հեռու մնամ կատուների կղանքից, քանի որ այնպիսի հիվանդություն, ինչպիսին է տոքսոպլազմոզը, կարող է տարածվել կատուների կղանքի միջոցով: 

Տոքսոպլազմոզը սովորաբար վտանագավոր չէ մարդկանց մեծամասնության համար, այն վտանգավոր է հղի կանանց համար և կարող է պտղի մոտ առաջացնել լուրջ արատներ: Կանայք կարող են տոքսոպլազմոզ ձեռք բերել նաև լավ չեփած կարմիր միս ուտելիս կամ հողի հետ կապված այգեգործական աշխատանքներ իրականացնելիս: Հողը կարող է աղտոտված լինել կատվի կղանքով: Արյան պարզ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել այս հիվանդությունը:

Ժամանակին բուժելու դեպքում այս հիվանդությունը որևէ բացասական աղդեցություն չի կարող ունենալ ապագա մայրիկի վրա:

 

  1. Ստացեք պատվաստումներ

 

Հղիության ժամանակ կարմրախտով հիվանդանալը կարող է վնասել երեխային: Մինչև հղիանալը կանայք պետք է հավաստիանան, որ պատվաստված են կարմրախտի դեմ և անընկալունակություն ունեն այս հիվանդության նկատմամբ:

 

Կարմրախտը երեխաների և մեծահասակների միջին ծանրության հիվանդություն է, սակայն պտղի վրա այն կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ: Կարմրախտով վարակված երեխաների մոտ մեծ է այնպիսի բարդությունների առաջացման հավանականությունն, ինչպիսիք են պտղի ներարգանդային մահը, ինքնաբեր վիժումը և կարմրախտի բնածին համախտանիշը: Վերջինս լուրջ հիվանդություն է, որը հանգեցնում է սրտի բնածին արատի, կատարախտի, խլության և շատ այլ բարդությունների:

 

Կնոջ օրգանիզմը կարմրախտի նկատմամբ անընկալունակություն է զարգացնում, եթե նա այս հիվանդությամբ մեկ անգամ հիվանդացել է կամ կարմրախտի դեմ պատվաստում է ստացել: Արյան պարզ հետազոտությամբ կարելի է ստուգել՝ արդյոք կինը նախկինում հիվանդացել է կարմրախտով կամ ստացե՞լ է պատվաստում:

 

Եթե կինն անընկալունակություն չունի կարմրախտի նկատմամբ, ապա հղիանալուց առնվազն մեկ ամիս առաջ նա պետք է կարմրախտի դեմ պատվաստում ստանա: Այդ պատվաստանյութը կարող է ներառված լինել ԿԿԽ (կարմրախտ, կարմրուկ, խոզուկ) կամ ԿԿ (կարմրախտ, կարմրուկ) պատվաստանյութերի մեջ:

 

  1. Վարեք առողջ ապրելակերպ

 

Այն, ինչ ուտում է կինը, սնում է նաև իր ապագա մանկիկին. ապագա մայրիկները պետք է սնվեն առողջ և բալանսավորված սննդակարգով:

Կնոջ սննդակարգը պետք է ներառի բավարար քանակությամբ երկաթ, ֆոլաթթու և կալցիում:

Կանայք կալցիումը կարող են ստանալ կաթնամթերքից, սպանաղից, մաղադանոսից, կանաչ ոլոռից, կաղամբից, սխտորից, նարնջից և կալցիումի հավելումներից:

Մի շարք վտանգավոր, սակայն հազվադեպ հանդիպող բնածին արատների դեպքում կանայք հղիության ընթացքում պետք է ընդունեն բավարար քանակությամբ ֆոլաթթու:

Հետևաբար շատ կարևոր է ընդունել այնպիսի սնունդ, որը հարուստ է ֆոլաթթվով, ինչպես նաև մինչ հղիանալն ու հղիության ընթացքում ընդունել ֆոլաթթվի հավելումներ:

Կանայք ֆոլաթթուն կարող են ստանալ կանաչ տերևավոր բանջարեղենից, ցիտրուսներից, բանանից, կաթից, հատիկեղենից և թռչնազգիների լյարդից:

Մինչ հղիանալն ու հղիության ընթացքում շատ կարևոր է նաև ընդունել երկաթ, քանի որ այն պատասխանատու է երեխայի մոտ արյան կարմիր գնդիկների առաջացման համար, ինչպես նաև հղիության ընթացքում սակավարյունության կանխարգելման համար: Փափուկ կարմիր միսը, սպանաղը և այլ կանաչ տերևավոր բանջարեղեններ, ինչպես նաև չորացրած մրգերը, երկաթի լավ աղբյուր են հանդիսանում:

Եթե ապագա մայրիկն իր սննդակարգի միջոցով բավարար քանակությամբ երկաթ ձեռք չի բերում, ապա մինչև հղիանալը նա պետք է ընդունի օրական վիտամիններ, որոնք պարունակում են 30 մգ երկաթ: Հավելյալ վիտամիններ և հանքանյութեր ընդունելուց առաջ ապագա մայրիկը պետք է խորհրդակցի բժշկի հետ:

Սուրճը պարունակում է կոֆեին, որը թույլ չի տալիս, որպեսզի երեխայի օրգանիզմը երկաթը յուրացնի տարբեր սննդատեսակներից, որն էլ իր հերթին կարող է անեմիայի՝ սակավարյունության, առաջացման պատճառ դառնալ: Միևնույն ժամանակ, կոֆեինն առկա է շոկոլադի մեջ, փափուկ խմիչքներում և թեյի մեջ: Ընդհանուր առմամբ՝ այն կանայք, որոնք պլանավորվում են հղիանալ, պետք է օրական խմեն կոֆեին պարունակող ըմպելիքներից ոչ ավելի, քան 3 բաժակ:

 

 

Շարունակելի

 

Աղբյուրը՝ «5 կարևոր քայլ՝ հղիությանը լավագույնս նախապատրաստվելու համար» ուղեցույց

 

Գովազդ