Նախածննդյան շրջան

Հղիության երկրորդ ամսում հաճախ կանայք աղի սննդի կարիք են ունենում, շատերն էլ ունենում են իրենց նախընտրած կերակուրը: Դիետոլոգների խոսքով` օրգանիզմի նոր «քմահաճույքները» չպետք է անտեսել. հավանական է, որ օրգանիզմը ինչ-որ կարևոր տարրերի պակաս ունի: Օրինակ, կալիումի և աղի պակասության դեպքում թթու վարունգ ուտելու ցանկություն է առաջանում:  Սա ժամանակ է, երբ պետք է սննդից առավելագույնս ստանալ վիտամիններ, հանքանյութեր:

Հղիության ընթացքում ճիշտ սնունդը շատ կարևոր է երեխայի զարգացման համար: Սակայն հղիության երկրորդ ամսում օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են տհաճ զգացողություններ առաջացնել, ինչպես սրտխառնոց, թուլություն:  Եթե նման իրավիճակ է, անհանգստանալ պետք չէ, քանի որ դա անցողիկ է: Ուղղակի պետք է քայլեր ձեռնարկել, տոքսիկացիան մեղմելու համար:

Ինչպես մեղմել տոքսիկացիան.

  • Առավոտյան արթնանալուց մի շտապեք վեր կենալ: Մի քանի րոպե պառկած մնացեք, շրջվեք կողքի վրա, ոտքերն իջեցրեք մահճակալից և առանց շտապելու նստեք անկեղնում
  • Նախաճաշեք անկողնում. դա զգալիորեն կմեղմի սրտխառնոցը և այրոցի զգացումը ստամոքսում
  • Օրական անպայման սնվեք 4-5 անգամ: Նաև շատ խմեք հյութեր, թեյ:
  •  

Ժամանակ առ ժամանակ մի շերտ լիմոն կերեք կամ տանն օգտագործեք ցիտրուսային մրգերի բույրով լամպեր:

Բոլորս սովորաբար մրսածությանը, հարբուխին վերաբերում ենք որպես ոչ լուրջ  հիվանդության:  Սակայն հղիությունը և հարբուխը վտանգավոր համադրություն են, որը կարող է ոչ ցանկալի հետևանքների բերել:

«Հղիությունը հայտնաբերելուց անմիջապես հետո ցանկալի է, որ հղին անցնի հաշվառման»,-ասում է թիվ 1 ծննդատան գինեկոլոգ Նաիրա Վարդանյանը:

Գինեկոլոգն ասում է, որ հղիության սկզբնական շրջանում հղիների այցելությունը կանանց կոնսուլտացիայի բաժին կատարվում է ամիսը մեկ անգամ` 3-4 շաբաթը մեկ: Որքան հղիությունը մոտենում է իր ավարտին, հաճախումները կանանց կոնսուլտացիայում շատանում են:

Նրա խոսքով` հղիության ընթացքում կանայք ամբողջությամբ հետազոտվում են երկու անգամ. առաջին այցելության ժամանակ կատարվում  են բոլոր տեսակի հետազոտությունները` արյան, մեզի, բիոքիմիական, ուլտրաձայնային, մի շարք ինֆեկցիաների, թերապևտի և ատամնաբույժի խորհրդատվություն, մասնավորապես` ստուգվում է սիֆիլիսը և ՁԻԱՀ-ը: Արդեն երկու տարի է` կատարվում է նաև հեպատիտ B-ի հետազոտություն, երբ լրանում է հղիության 22-րդ շաբաթը: Այս նույն հետազոտությունները կատարվում են նաև հղիության 30-րդ շաբաթը լրանալուց հետո: Հղիության մնացած ընթացքում հետազոտություններ չեն կատարվում:

Նախքան երեխայի ծնունդը նրա սեռը պարզելու համար կա մի քանի մեթոդ, որոնք թեև չեն կարող երաշխավորել բացարձակ ճիշտ պատասխան, բայց կարող են շատ օգտակար լինել: Փոքրիկի սեռը որոշելու մեթոդներն ամփոփել է ankakh.com-ը:

Բժիշկները զգուշացնում են` «մի թերագնահատեք վիրուսների հետեւանքները»: Նրանց խոսքով`հատկապես հղիների համար բոլոր վիրուսները վտանգավոր են` գրիպից մինչև հերպես և ցիտոմեգալովիրուս

Վերջինները կարող են     անգամ անպտղության պատճառ դառնալ: Ընդ որում, այդ վիրուսները գարող են ի հայտ գալ թե կանանց, թե տղամարդկանց մոտ: Իսկ հղիության ժամանակ այդ վիրուսները կարող են ճակատագրական լինել:

Հղիության ընթացքում վիրուսային պարտադիր հետազոտություններ կատարվում են այն ժամանակ, երբ հղիի մոտ  նկատվում է որևէ ախտանիշ, կամ երբ պտուղը սովորական աճից հետ է ընկնում:

Վեցերորդ ամսում հնարավոր է տարբերակել մի քանի մտահոգիչ ախտանիշներ, որոնց դեպքում հարկավոր է բժշկի դիմել.

  • արգանդի ցավոտ կծկումներ ժամվա ընթացքում չորս անգամից ավելի
  • սեռական ուղիներից արյունային արտադրություն
  • առատ ջրային արտադրություն հեշտոցից
  • փորում ցանկացած սուր ցավ
  • պարբերաբար դարձած փսխուքը, գլխացավը:

Վեցերորդ ամսվա հոգեբանությունը

Ձեզ համար այս ամիսը էմոցիոնալ առումով բարվոք է: Դուք  էմոցիոնալ առումով  կայուն վիճակում եք, երբեմն մի քիչ անուշադիր, ցրված: Փոխարենը, ապագա հայրիկի մոտ այս ժամանակ արդեն դրսևորվում են «առաջիկայում հայր դառնալու» «ախտանիշները» ահնագստության տեսքով:  Օգնեք ամուսնուն հաղթահարել անհանգստությունը, հիշեցրեք, որ նախկինի պես սիրում եք նրան, միասին հյուր գնացեք, կինո, թատրոն:

Հնարավոր շեղումներ նորմայից

Նորմայից ավել քաշ հավաքելու դեպքում բժիշլը նախ ստուգում է, թե արդյոք գաղտնի այտուցվածություն չկա. Դրա համար մի քանի օրվա

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի դիագնոստիկ ծառայության ղեկավար, ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու  Տիգրան Քոչարյանը:

Ու՞մ և ե՞րբ են նշանակում դոպլեր հետազոտություն

Ընդհանրապես դոպլեր հետազոտությունն արյան հոսքի հետազոտությունն է, որով մենք կարողանում ենք գնահատել արյան մատակարարումը տարբեր օրգան համակարգեր, իսկ եթե խոսում ենք մանկաբարձության մասին, ապա հետազոտում ենք կնոջ արգանդի զարկերակներում արյան հոսքի արագությունը և արգանդի ընդհանուր սնուցումը: Երկրորդ մակարդակն արդեն ընկերք-պտուղ սնուցումն է, այսինքնպորտալարի մեջ անոթների սնուցումն ենք նայում: Երրորդ մակարդակում  պտղի մոտ հետազոտում ենք անոթները, գլխուղեղի անոթները, աորտան, այսօր արդեն տարածում են ստացել պորտային ծորան, երակային ծորան և տարբեր անոթների հետազոտությունները:

Այլ հոդվածներ …