Որոշ կանայք հղիության հենց սկզբից տհաճ զգացողություն են ունենում, մյուսները երկար ժամանակ ոչ մի անհարմարություն չեն զգում: Այդուհանդերձ, սրանք այն դրսևորումներն են, որ հանդիպում են կնոջ մոտ հղիության ժամանակ.

  • Հղիության առաջին օրերին կինը կարող է անհաղթահարելի հոգնածություն զգալ: Դրա պատճառն այն է, որ օրգանիզմը մեծ ջանքեր է թափում` նոր իրավիճակին հարմարվելու համար: Աշխատեք հաճախակի հանգստանալ և կես ժամը մեկ նստեք` ոտքերը բարձր տեղ դնելով:

Քանի դեռ չեն եկել դաշտանայի օրերը, կնոջ համար շատ դժվար է հասկանալ` արդյոք հղի է, թե ոչ: Իսկ երբ նկատվում է դաշտանի բացակայություն, առաջին բանը, որ կարող է անել կինը, թեստի միջոցով ճշտելն է: Փոքր սրվակի մեջ լցրեք ձեր առավոտվա մեզը և թեստի ձողիկը (սլաքը դեպի վար, մինչև նշված գծիկը) մինչև 10 վայրկյան պահեք մեզի մեջ ինչպես նշված է ցուցման մեջ:

Քանի որ  պտուղը սննդանյութերն ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե դուք մինչև հղիությունը սնվել եք բալանսավորված, կնոջը մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը  պետք է ավելացվի 500 կալորիայով, որը կկազմի 2500 կալորիա: Հղիության ժամանակ երկու անգամ ավելանում է պահանջը սպիտակուցների նկատմամբ: Անհրաժեշտ է նաև կալցիում, որը մասնակցում է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորմանը: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, սկսում է վերցնել մոր պաշարից` այդպիսով դարձնելով մոր ոսկորներն ու ատամներն ավելի փխրուն:

Փոքրիկը պետք է երաժշտություն լսի դեռևս իր մայրիկի փորիկում` 4 ամսեկանից սկսած:

Հոգեբան Արմեն Գալստյանն ասում է, որ  դասական երաժշտությունն արդեն վաղուց ուսումնասիրված մեթոդներից մեկն է` դեռ չծնված երեխային դաստիարակելու համար:

«Դասական, խաղաղ և բարձրորակ այդ նոտաները կարևոր են ինչպես հղի կնոջ տրամադրության և ինքնազգացողության, այնպես էլ չծնված փոքրիկի դեռ մինչև վերջ չձևավորված լսողության համար»,-ասում է հոգեբանը:

Ըստ Գալստըանի` օրվա մեջ նվազագույնը 1 ժամ մայրը իր չծնված փոքրիկի հետ պետք է լսի նման երաժշտություն` ըստ նախասիրության: «Երաժշտությունը ուժեղ և զգայացունց  չպետք է լինի, այն պետք է լինի միջին կամ ցածր բարձրության և հարմոնիա ստեղծող»,- ասում է հոգեբանը:

 

Գովազդ