Կյանքի ու սիրո 8 խորհուրդ՝ մայրիկներին. ինչպե՞ս հասնել հարմոնիայի և ինքնաբավության

Հետ ծննդյան շրջան

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը։

Ծնողներն, անկասկած, կարող են շատ սիրել բալիկներին։ Այդուհանդերձ,  նրանք երբեմն-երբեմն պետք է ուշադիր լինեն սեփական  քայլերին և  փորձեն ճիշտ ձևով դասավորել իրենց անձնական կյանքը, առօրյան ու գործերը, որպեսզի դրանք չազդեն երեխայի վրա բացասական առումով։ Ի՞նչ կարող են անել նրանք։

 

Խորհուրդ 1) Մի՛ աշխատեք լինել անթերի, դա ոչինչ չի սովորեցնում։ Զրուցեք, լսեք և ունկնդրեք, ակտիվ դաստիարակելու փոխարեն դիտեք։ Դադարեք մրցել առհասարակ ու ցույց տվեք երեխային անշտապ ապրելու արվեստը։

 

Խորհուրդ 2) Սիրեք ժամանցն ու լավ ֆիլմերը։ Ունեցեք ընտանիքից դուրս որևէ տարվածություն, աշխատանք, հոբբի։ Կիսվեք կարդացած գրքերով։

 

Խորհուրդ 3) Չխնայեք առողջության վրա ծախսվող գումարն ու ժամանակը։ Մի՛ արեք զոհաբերություններ, սիրեք ինքներդ ձեզ։

 

Խորհուրդ 4) Ամեն առավոտ համեղ նախաճաշ պատրաստեք նաև ձեզ համար։ Արձակուրդներից մեկը պլանավորեք առանց երեխաների, նրանք նույնպես «ազատություն» են ուզում։

 

Խորհուրդ 5) Սիրեք ձեր ծնողներին և հոգատար եղեք նրանց նկատմամբ, ներեք, մոռացեք, ժպտացեք։

 

Խորհուրդ 6) Եթե երեխան վշտացրել է ձեզ, վիրավորել, ցավ պատճառել, մի՛ վախեցեք ասել դրա մասին, ցույց տալ իրական զգացմունքները։

 

Խորհուրդ 7) Պատմեք մանկության ու դժվարությունների մասին։ Աշխարհում որևէ բան այդքան չի հարստացնում մեզ, որքան անկեղծությունը։ Մեղքի զգացումով էլ չծանրացնեք ձեր հոգին, երեխաները ներողամիտ են։

 

Խորհուրդ 8) Նորից սիրահարվեք ձեր կողակցին։ Եթե սիրել այլևս չի ստացվում, քանի ուշ չէ, հեռացեք, որ շարունակեք սիրել կյանքը։ Եթե հեռանալ չի ստացվում, աշխատեք ընկեր լինել, չմեղադրել։

 

Աղբյուրը՝ Անուշ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ