Երբ պլանավորել երկրորդ երեխայի ծնունդը եւ ինչով պայմանավորել - մաս 1

Վերարտադրողական փուլ

Միգուցե դուք արդեն ունեք այնպիսի երեխա, որը պատրաստ է անել իր առաջին քայլերը կամ հրաժեշտ է տալիս տակդիրներին կամ ավելի մեծ բալիկ, որը պատրաստ է դպրոց գնալուն: Անկախ նրանից` քանի տարեկան է ձեր առաջնեկը, հնարավոր է`դուք նոստալգիկ հիշողությունների մեջ ընկնեք  նրա վաղ մանկությունը վերհիշելով եւ մտածելով երկրորդ բալիկի մասին: Այսպիսով, ինչպես կարող եք հասկանալ, որ դուք պատրաստ եք երկրորդ հղիությանը եւ երկրորդ փոքրիկին: Այս հարցում միայն դուք եւ ձեր զուգընկերը կարող եք որոշում կայացնել, թե որ տարբերակն է ամենահարմանը ձեր ընտանիքի համար: Ամեն դեպքում կան մի շարք հանգամանքներ, որոնք

պետք է հաշվի առնել հղիությունը պլանավորելիս:

Ձեր առողջությունը երկրորդ հղիության ընթացքում

Միայն այն բանի համար, որ դուք ուզում էիք լինել այնքան առողջ, որքան հնարավոր է առաջին երեխան ունենալիս, դուք կկամենաք երկրորդի դեպքում էլ լինել հնարավորինս պատրաստ: Մինչ մասնագետները պնդում են, որ հղիությունից վերականգնվելու համար նվազագույնը մեկ տարի է պետք, չկա որեւէ բժշկական կանոն, որը պարտադրում է հաջորդ փորձի համար սպասել մի ամբողջ տարի: Եթե դուք վերադարձել եք հղիությանը նախորդած քաշին, առողջ եք, լավ սնվում եք եւ ունեք բավականաչափ էներգիա` երկրորդ հղիության միջով անցնելու համար, ապա հետաձգելու պատճառ չկա:

Ահա մի քանի հանգամանքներ, որոնց հետ պետք է հաշվի նստեք երկրորդ հղիությունը պլանավորելիս

Առավելություններ

  • Եթե դուք մտահոգվում եք ձեր տարիքով ու հնարավոր անպտղությամբ, ապա որքան շուտ պլանավորեք երկրորդ հղիությունը, այնքան երիտասարդ դուք կլինեք:
  • Ձեր առաջնեկը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ձեզ երկրորդ հղիության ընթացքում մշտական շարժման մեջ լինել, այսինքն` շատ չգիրանալ:
  • Դուք երեւի ժամանակ չեք ունենա տառապել հղիության առաջացրած  խնդիրներից (սրտխառնոց, քնկոտություն, այրոց), քանի որ ամբողջ օրը զբաղված կլինեք:

Շարունակելի

Աղբյուրը` whattoexpect.com

Գովազդ