Ինչպե՞ս ունենալ աղջիկ կամ տղա երեխա. «Փորձված» ու «անփորձ» մեթոդներ

Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող  ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը:

Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի:

Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի:  Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի «թարմ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

Տարածված է նաեւ այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:

Այս տեսության հիմքն այն է, որ Y քրոմոսոմները ձվազատման ժամանակ ձվաբջջին հասնելու ավելի մեծ հավանականություն են ստանում: Իսկ եթե սեռական ակտը կատարվում է ձվազատումից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ապա X քրոմոսոմն ավելի մեծ շանսեր ունի հասնելու ձվաբջջին, բեղմնավորելով աղջիկ երեխա:

Գոյություն ունեն նաեւ հատուկ դիետաներ, որոնց հետեւելով՝ զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ: Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում՝ շաքար, մեղր, հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի:

Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետեւել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա:

Նշված մեթոդներից բացի կան նաեւ չինական եւ ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է եւ ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը:  Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն  է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա:

Երեխայի սեռը պարզելու առումով կան նաեւ մի շարք տարօրինակ  մեթոդներ, որոնցից մեկն էլ կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութն է՝  Drano Crystals-ը: 16 շաբաթականից սկսած, երեխայի սեռը կարելի է պարզել այդ նյութի օգնությամբ: Ըստ այդմ՝ նշված նյութը հավասար չափաբաժնով պետք է խառնել կնոջ առավոտյան մեզի հետ:  Եթե հեղուկը ռեակցիայից հետո ստանա թափանցիկ, բաց կապույտ կամ բաց կանաչ երանգ, նշանակում է՝ աղջիկ է ծնվելու: Եթե հեղուկը սեւ, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն տղա է ծնվելու:

Նշենք, որ հայաստանյան շատ մասնագետներ եւս կիրառում են պտղի պլանավորման  տարատեսակ մեթոդներ եւ վճարովի հիմունքներով (3000-5000 դրամ) հաշվարկում են իրենց այցելուների ապագա երեխայի սեռը:

Նման հաշվարկներ կատարող գինեկոլոգներից մեկը, ով աշխատում է Մարգարյան հիվանդանոցում (խնդրեց իր անունը չհրապարակել)  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ ոչ մի հաշվարկ չի կարող 100 տոկոսանոց հուսալիություն երաշխավորել: «Մենք՝ մասնագետներս, ընդամենը կանխատեսում ենք սեռի հավանականությունը, այն էլ 50-60 տոկոսով: Ամենահուսալի պլանավորիչը բնությունն է, որի հաշվարկներին ոչ մի այլ հաշվարկ  չի դիմանում»,-նշեց նա: Ի դեպ, վերջինս ունի երկու  դուստր եւ մեկ որդի: Որդին, բժշկի հավաստմամբ, ծնվել է  ըստ  հաշվարկի:

Զանազան հաշվարկների միջոցով երեխայի սեռի պլանավորման հուսալիության մասին NEWS.am-ը զրուցել է նաեւ  հանրապետության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ:  Նա նշեց, որ իրեն հարգող ոչ մի մասնագետ չպետք է նմանատիպ  հաշվարկներով զբաղվի:

«Արդիական գինեկոլոգիական-մանկաբարձական ծառայությունում, գրականությունում եւ պրակտիկայում հաշվարկներ գոյություն չունեն: Դրանցով գուցե զբաղվում են իրենց մասնագետ համարող  անհատները, սակայն դրանց լուրջ վերաբերել  պետք չի: Ես շուրջ 40 տարի է՝ գինեկոլոգիայի ոլորտում եմ աշխատում, սակայն երբեւէ չեմ զբաղվել նման բաներով եւ չեմ էլ ընդունում»,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն մայրերը, որոնք պտղաբեր են, պետք է անպայման ծննդաբերեն, անկախ այն բանից, թե ինչ սեռի է լինելու ծնվող երեխան: «Ամեն մի երեխա մեր հանրապետության հարստությունն է: Երեխայի սեռը չպետք  է պատճառ դառնա հղիության ընդհատման համար»,-նշեց հանրապետության գլխավոր գինեկոլոգը՝ հավելելով, որ դատապարտում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը:  «Դա չարիք է, հակամարդկային ու մերժելի երեւույթ»,-նկատեց նա:

 

Հեղինե Մանուկյան

News.am


Comments   

 
0 #89 Իմ փոքրիկ 2015-08-29 19:24
Սիրելի Քրիստի,

Բժշկությունը նման տեխնոլոգիա դեռեւս չի մշակել:

Հաջողություն
Quote
 
 
0 #88 kristi 2015-08-28 20:36
Barev dzez...es 37 tarekanem hxiutjuns 10 shabatakane...u nem 3 axchik...iharke cankanumem txa unenal.chgitem um havatam.ajsor arjunem tvel vor 2shabatum piti patasxan lini seri masin...havanak ane vor arjunov sern karelie voroshel
Quote
 
 
0 #87 Իմ փոքրիկ 2015-08-25 18:29
Սիրելի ընթերցող,

"Իմ փոքրիկ"-ը նման հաշվարկներ չի կատարում:

Առողջություն
Quote
 
 
0 #86 esem 2015-08-21 13:39
Barev mamai
es kardaci dzer gracnern!!! u uzum em avel jishtn barc em, orinak es axjik unem u et hashvarkov jishte te che
orinak es 33 tarekan em u noyenberin amis. hashveci 33+11+1=45, da axjik e???
isk@ kases da kstacvi txa unenam?
shutov klnem 35 tarekan u hashvem 35 tarekanov 35+11+1=47 da inch e? txaya??? u mi banel asem da kap chuni erb vor im aryani gruba - ca
Quote
 
 
0 #85 Իմ Փոքրիկ 2015-08-10 17:12
Սիրելի ընթերցող,

Այո, գիտական առումով ճիշտ է, իսկ ժողովրդական մեթոդներն այլ են:

Հաջողություն
Quote
 
 
+1 #84 a 2015-08-10 09:43
barev dzez isk hargeli bjishk jishte ardyoq vor erexayi seri harcum kinn kap chuni da miayn txamardu hete kapvac??
Quote
 
 
+1 #83 MARI 2015-08-09 17:03
barev dzez es cnvel em 1992t, dektemberi 13-in,isk amusins 1988t aprili 19-in kaseq,verjin dashtans exel e mayisi17-in,ard en 11 shabatakan hxiutyun unem,kaseq inch seri erex em unenalu,@st dzer oracuyci txa e,chisht e?
Quote
 
 
0 #82 RUSLAN 2015-08-01 16:33
Quoting hasmik:
Barev dzez. Es unem 2 txa. Kcankanai axjik unenal, bayc aryuns bacasakan e. Vor xndrem cheq asi es karox em axjik unenal. Es cnvel em 01.09.1987in, amusins 15.06.1984in (aryun@ drakan e). Shnorhakalutyun.

ba es vonc anem vor unenam txa
Quote
 
 
0 #81 Իմ Փոքրիկ 2015-05-19 19:07
Սիրելի Զառա,

Խնդրում ենք հարցը ձեւակերպել հասկանալի:

Հաջողություն
Quote
 
 
-1 #80 zara 2015-05-18 10:17
knereq iharke ete cikli ushacman hajord orn erb hxiyutyun cuc ta iharke kanonavor cikli depqum hxiyutyunn qani shabatakan e linum
Quote
 

Add comment


Security code
Refresh