Կաթնաշոռով բլիթներ

3-6տարեկան > Սնունդ

Հարկավոր է.

Կաթնաշոռ- 1 բաժակ,

Սոդա- 0,25 թեյի գդալ,

Կարագ՝ թավան յուղելու համար,

Ձու- 1 հատ,

Կես լիմոնի միջուկ,

Շաքարավազ- 0,5 բաժակ,

Գունավոր շաքարավազ՝ զարդարելու համար,

Սերուցքային կարագ- 100 գրամ,

Ալյուր-1 բաժակ:

Պատրաստման եղանակը.

Կաթնաշոռն անցկացնել մաղով, կարագը տրորել շաքարավազի հետ, խառնել կաթնաշոռին, ավելացնել ձուն, լիմոնի միջուկը, սոդան, ալյուրը: Խառնել և ստանալ միասեռ խմոր:

Այլուրապատ մակերեսի վրա խմորը գրտնակել՝ 0,5 սմ հաստությամբ:

Բլիթների հատուկ ֆորմաների միջոցով խմորը կտրատել:

Թավան յուղել, վրան շարել բլիթները և դնել նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Թխել 15 րոպե: Թողնել որ սառչի, ապա վրան ցանել գունավոր շաքարավազ:

Բարի ախորժակ:


Add comment


Security code
Refresh