3-6 ամսական երեխայի հոգեկան և խոսքային զարգացումը

3-6ամիս > Զարգացում

3-6 ամսական հասակում առույգացման կոմպլեքսի արձագանքները բազմազան են դառնում: 4-5 ամսական երեխան ուշադիր նայում է դիմացինի դեմքին, լայն բացում է աչքերը և բերանը, դադարեցնում է ընդհանուր շարժումները, երբ մեծահասակը մոտենում է և փորձում է հաղորդակցվել:  Այսպես նրա մոտ  իրավիճակային արձագանք է ձևավորվում` մի դեպքում նա առույգանում է, մի այլ պարագայում վախենում ու գոռում:

6 ամսական երեխայի հոգեկան նորմալ զարգացվածության մասին վկայում է մորը ճանաչելը, հարազատներին և անծանոթներին տարբերակելը:

Այս հասակում  երեխան ոչ միայն երկար ժամանակ հայացքը կենտրոնացնում է խաղալիքի վրա, հետևում դրա տեղաշարժին, այլ նաև ձեռքը մեկնում է դեպքի խաղալիքը, բռնում այն ու դեպի բերանը տանում: Այս գործողություններն ուղեկցվում են արտահայտիչ էմոցիոնալ ռեակցիաներով` նա մեկ ժպտում է, մեկ մռայլվում:

Երեք ամսականում ի հայտ է գալիս ձեռքերն ուսումնասիրելու ռեակցիան, որը պահպանվում է նաև 4-րդ և 5-րդ ամիսների ընթացքում: 4 ամսականում երեխան սկսում է շոշափել իր հագուստը, ծածկոցը, երկար ժամանակ ձեռքը պահում է ծածկոցի եզրերի մոտ` այն ձեռքում հավաքելով, այսինքն կայանում է շոշափելու ունակությունը:  Պատահական, ոչ կամային բռնումները աստիճանաբար վերածվում է կամայինի:  6 ամսականում երեխան արդեն արագ և ճշգրտորեն ձեռքը մեկնում է դեպի խաղալիքը, որը գտնվում է նրա տեսադաշտում:  Այս շրջանում զարգանում է ձայնային արձագանքը: Երգեցիկ «ղու-ղու»-ում աստիճանաբար ավելանում է ձայնավորների և բաղաձայների թիվը, երեխան սկսում է ձայնի տոնայնությունը փորձարկել:  6-րդ ամսվա ավարտին փոքրիկն սկսում է շաղակրատել միայն իրեն հայտնի լեզվով, զարգանում է  ձայների արտաբերման կարողությունը:

Հաջորդիվ կարդացեք 6-12 ամսական երեխաների հոգեկան և խոսքային զարգացման մասին

Իսկ ավելի վաղ հասակի մասին կարդացեք այստեղ

 

Նյութն ըստ ourkids.ru կայքի


Add comment


Security code
Refresh