Սնունդ

Որպես կանոն՝ փոքրիկները շատ են սիրում շոկոլադ, մայրիկներն էլ  հաճախ փորձում են  շոկոլադի օգտագործումը նվազագույնի հասցնել` վախենալով դրա վնասակար ազդեցությունից: Այս առումով երեխաներին շատ հաճախ երես են տալիս տատիկները՝ մայրիկից գաղտնի շոկոլադե սալիկ կամ կոնֆետ տալով փոքրիկին՝ պատճառաբանությամբ, թե «մեղք է, աչքը չմնա մեջը»։

1,5-2 տարեկան երեխայի սննդակարգը պարունակում է բազմաթիվ մրգեր և բանջարեղեններ, փոքրիկը ուտում է ոչ միայն եփված և տրորված սնունդ, այլև նրա սննդակարգում ներառված են նաև տարատեսակ աղցաններ, ինչպես մանկական աղցանը ճակնդեղից, չորամրգերից և այլն:

 

Ատամները ամրացնելու համար հատկապես կարևոր են հետևյալ նյութերը` կալցիում և ֆոսֆոր (շատ են պարունակում կաթը և պանիրը), D վիտամին (արևի ճառագայթներով), C վիտամին (նարինջ և այլ ցիտրուսներ, թարմ լոլիկ, կաղամբ): Այս նյութերի հետ մեկտեղ անհրաժեշտ են նաև A վիտամինն ու B խմբի որոշ վիտամիններ:

Ամեն ատամ բաղկացած է երկու մասից` ատամնապսակից, որ մենք տեսնում ենք բերանում , և ատամից, որի վրա ծնոտում հենվում է ատամը: Դրսից ատամը ծածկված է արծնով (էմալով), որը պաշտպանում է նրան արտաքին ազդեցություններից, և ծամելիս նրա վրա է ընկնում հիմնականը:

Առաջին ատամների էմալը դեռևս կատարյալ չէ, նրա ամրացման համար անհրաժեշտ են

Փոքրիկի ոսկրային համակարգն ամրացնելու գործում կալցիումը մեծ դեր ունի: Ուստի հարկավոր է նրա սննդացանկում ընդգրկել կալցիումով հարուստ մթերքներ:  Ցավոք, կալցիումի պակասությունն իրեն որևէ կերպ զգացնել չի տալիս:  Փոքրիկը կարող է իրեն շատ լավ զգալ  մինչ վրա կհասնի մի պահ, երբ նրա ոսկրերը փխրուն կդառնան`հեշտ կոտրվելով, բայց դժվար կպնելով:

Կաթ

Փոքրիկի համար կալցիումի հիմնական աղբյուրը կաթն է: Այս մթերքը  պետք է փոքրիկի սննդացանկի  ամենօրյա պարտադիր բաղադրիչը լինի:

Մոր կուրծքը  երեխայի համար ոչ միայն սննդի աղբյուր է, այլ նաև իրեն պաշտպանված և սիրված զգալու միջոց: Ուստի կրծքից երեխային պետք է այնպես կտրել, որ րա  համար դա տրավմա չլինի:

Ինչպե՞ս ընտրել համապատասխան ժամանակ կաթից կտրելու համար

Շատերը կարծում են, որ մեկ տարեկանից հետո կարելի է երեխային կտրել կաթից:  Սակայն մասնագետների կարծիքով չպետք է կենտրոնանալ ինչ-որ տարիքի վրա: Ամեն երեխա յուրահատուկ է և միայն մայրը կհասկանա, թե երբ է կաթից կտրելու ժամանակը երել:

Բոլոր դեպքերում այդ գործընթացը պետք է իր բնական հունով ընթանա:

Ամեն մայր ինքը պետք է որոշի, թե երբ է ժամանակը իր երեխային կաթից կտրելու համար: Ամենակարևորը, որ չպետք է ինչ-որ բան անել միայն այն պատճառով, որ բոլորն են այդպես վարվում: Երեխային կաթից կտրելու որոշումը պետք է մանրակրկիտ մտածված լինի:

Մայրը կարող է կողմնորոշվել երեխայի զարգացման տեմպերով:

Եթե փոքրիկը սովորել է ինքնուրույն հանգստանալ և ննջել, ակտիվ ուսումնասիրում է իրեն շրջապատող աշխարհը,

Բոլոր ծնողները, որպես կանոն, ցանկանում են, որ իրենց երեխան ախորժակով ուտի նախաճաշի, ճաշի և ընթրիքի իր չափաբաժինը և, ինչու ոչ, նաև հավելյալ բաժին պահանջի: Իրականում,սակայն, առավել հաճախ մայրիկը, հայրիկը, տատիկը, պապիկը սնունդը ձեռքներին երեխայի հետևից ընկած խնդրում են մի գդալ էլ ուտել` «մեկը մայրիկի, էս մեկը հայրիկի, մի հատ էլ տատիկի համար» ու այսպես շարունակ: Նման դեպքերում հաճախ երեխան շրթները պինդ սեղմած հրաժարվում է ուտելուց, երբեմն էլ գործը հասնում է մինչև արցունքներ:

Հարց է առաջանում, արդյո՞ք հարկավոր է երեխային ստիպողաբար կերակրել:

Եթե Ձեր փոքրիկը /խոսքը մեկ տարեկանից մեծ երեխաների մասին է/, նորմալ զարգանում է, ինչպես և իր հասակակիցները, իրեն շատ լավ է զգում, բայց ուտում է իր հասակակիցներից քիչ, անհանգստանալու կարիք չկա: Նման դեպքում երեխայի մոտ նյութափոխանակությունն այնպիսին է, որ իրեն բավարար է սննդարար նյութերի այն քանակը, որ ուտելիքի միջոցով է ստանում:

Այլ հարց է, եթե Ձեր փոքրիկը իր հասակակիցներից հետ է մնում մի գլխաչափ /խոսքը բոյի մասին է/:

Նման երեխային պետք չէ ստիպողաբար կերակրել, դա կարող է առավել շատ նվազեցնել ախորժակը և հանգեցնել

Այլ հոդվածներ …