Ինչպես արագ հղիանալ /մաս 2-րդ/

Հղիություն > Վերարտադրողական փուլ

Խորհուրդներ ապագա մայրիկներին

Հղիությանը նախապատրաստվելիս նախ և առաջ այցելեք բժշկի: Նախնական հետազոտություն հարկավոր է նաև ապագա հայրիկին: Չէ որ բեղմնավորմանը  մասնակցում են երկուսը, ուստի կարևոր է զույգերից յուրաքանչյուրի առողջությունը: Որքան առողջ է զույգը, այնքան ավելի մեծ է բեղմնավորման հավանականությունը:

Հետևեք ձեր քաշին. մարմնի զանգվածի կտրուկ տատանումը (թե ավելացումը, թե նվազումը) հանգեցնում  է հորմոնալ ֆոնի փոփոխության, որն էլ բացասաբար է ազդում բեղմնավորման հնարավորության վրա:

Հակաբիոտիկներ, ալկոհոլ, ծխախոտ, ինչպես նաև թմրանյութեր չի կարելի օգտագործել ոչ միայն հղիության և կրծքով կերակրման ընթացքում, այլ նաև բեղմնավորման փուլում:  Այդ ամենը վատ է ազդում թե երեխայի առողջության, թե բեղմնավորման ունակության վրա:

Սննդակարգում  պետք է ներառվեն մթերքներ, որոնք պարունակում են  շատ ֆոլեթթու (պարունակվում է լոբազգիներում), երկաթ, կալցիում, կալիում:  Փորձեք սննդակարգից բացառել կոնսերվանտներ, ներկանյութեր և այլ սինթետիկ հավելումներ պարունակող մթերքները:

Ի՞նչ պետք է իմանա ապագա հայրիկը

Բեղմնավորման փուլում հայրիկից պահանջվում է որակյալ սպերմա: Ուստի նա պետք է հաշվի առնի, որ սպերման թարմացվում է 2  ամսվա ընթացքում:  Առողջ երեխա բեղմնավորելու համար բեղմնավորումից երկու ամիս առաջ հարկավոր է հրաժարվել ծխելուց, խմելուց, կրել բամբակյա և ոչ ձիգ վարտիք, խուսափել արտաքին բացասական ազդեցություններից:

Որքան հաճախ է տղամարդը սեռական հարաբերություն ունենում, այնքան ավելի որակյալ է սպերման, բայց քիչ: Ուստի նախընտրելի է ոսկե միջինը. սեռական հարաբերություն պետք է ունենալ 2-3 օրը մեկ անգամ: Նշվածից ավելի ուշ-ուշ կամ ավելի շուտ-շուտ տեղի ունեցող սեռական հարաբերությունների դեպքում հղիանալու հավանականությունը նվազում է:

Գիտնականներն ապացուցել են, որ ծխելը նվազեցնում է սպերմատոզոիդների շարժունակությունը, հետևաբար նաև բեղմնավորելու  հավանականությունը: Բացի այդ, ծխելը վատացնում է նաև պոտենցիան:

Ձուկը, միսը, ընկույզը մեծացնում են սպերմատոզոիդի շարժունակությունը, իսկ կոֆեինը` ընդհակառակը, նվազեցնում է:

Էլ ի՞նչ է հարկավոր արագ հղիանալու համար

Բեղմնավորման համար լավագույն դիրքը դասականն է: Սեռական ակտից հետո կինը պետք է 10-15 րոպե պառկած մնա` հնարավորություն տալով սպերմատոզոիդին տեղ հասնել:

Բեղմնավորման համար լավագույն ժամանակն առավոտն է:

Սպերմատոզոիդները և հասուն ձվաբջիջը կնոջ օրգանիզմում ապրում են մի քանի օր: Ուստի բեղմնավորման համար նպաստավոր ժամանակահատվածը սկսվում է օվուլյացիայից 3-5 օր առաջ և ավարտվում 7-10 օր հետո:

Ըստ վիճակագրության` բեղմնավորման համար միջինը հարկավոր է 3-3,5 ամիս: Ուստի մի հուսահատվեք, եթե առաջին փորձն անհաջող է անցել:

 

Այս թեմայով կարդացեք նաև`    Ինչպես արագ հղիանալ /մաս 1-ին/

 

Նյութն ըստ supermams.ru կայքի



Comments   

 
+1 #1 Karine 2012-11-22 01:18
es 2011 septemberin hxiacel ei baic noiemberin vijeci (ev bjishknern asecin vor hxiutiuns ainpisin er vor parky dzevavorvel er baic poqrik cher dzevavorvel). Dektemberic dashtanain cikls versksvec ev minch aisor oreri tarberutiuny dashtanain cikleri michev aispisin e
32, 27, 31, 34, 30, 31, 34, 26, 36, 28, 36 or. Ardioq sa normal e , te harmarvume ankanon.
Quote
 

Add comment


Security code
Refresh