Վիրուսներ, որոնք վտանգում են հղիությունը

Բժիշկները զգուշացնում են` «մի թերագնահատեք վիրուսների հետեւանքները»: Նրանց խոսքով`հատկապես հղիների համար բոլոր վիրուսները վտանգավոր են` գրիպից մինչև հերպես և ցիտոմեգալովիրուս

Վերջինները կարող են     անգամ անպտղության պատճառ դառնալ: Ընդ որում, այդ վիրուսները գարող են ի հայտ գալ թե կանանց, թե տղամարդկանց մոտ: Իսկ հղիության ժամանակ այդ վիրուսները կարող են ճակատագրական լինել:

Հղիության ընթացքում վիրուսային պարտադիր հետազոտություններ կատարվում են այն ժամանակ, երբ հղիի մոտ  նկատվում է որևէ ախտանիշ, կամ երբ պտուղը սովորական աճից հետ է ընկնում:

«12 շաբաթական հղիություն ունեի, երբ հիվանդացա գրիպով: Սովորականի պես էր` բարձր ջերմություն, քթից արտադրություն,հազ: Կարգավիճակս հաշվի առնելով` դիմեցի տեղամասային բժշկին, նա էլ ուղարկեց սոնոգրաֆիայի և պարզվեց, որ երեխաս մահացած է»-պատմում է Իրինան:

N 1 ծննդատան գինեկոլոգ Նաիրա Վարդանյանը ասում է, որ վիրուսները որևէ կոնկրետ արտահայտման ձև չունեն, կարող են  գրիպի տեսքով արտահայտվել, որի պատճառով   էլ հղիները  մտածում են, թե իրենց մոտ մրսածություն  է:

«Հղիության ընթացքում վիրուսի պատճառով պտուղը կարող է մահանալ արգանդի խոռոչում կամ զարգանալ` նյարդային և  սրտանոթային արատներով»,- նշում է Վարդանյանը` հատուկ նշելով, որ դրանք վիրուսների վատագույն հետեւանքներն են:

Նրա խոսքով` վիրուսներից  կարող են առաջանալ ֆունկցիոնալ շեղումներ`այսինքն` երեխաները ծնվեն առանց արատների, բայց ժամանակի ընթացքում նկատվի խլություն, կուրություն, մտավոր հետամնացություն, էպիլեպսիա:

Հղիությունը կանխող կամ պտղի զարգացումն ու աճը խոչընդոտող վիրուսներից են էկովիրուսը, հերպեսը` այսպես կոչված գենետալ հերպեսը, ցիտոմեգալովիրուսը:  Սրանցից յուրաքանչյուրն էլ շատ վտանգավոր է, քանի որ որոշերը դրսեւորմա կոնկրետ ձեւ չունեն:

«Հերպեսը տարածվում է միայն սեռական ճանապարհով, իսկ ցիտոմեգալովիրուսի  տարածումը կարող է լինել նաեւ օդակաթիլային: Շատ հաճախ ցիտոմեգալովիրուսը կոչում են նաև համբույրների վիրուս, քանի որ փոխանցվում է թքագեղձերի՝ թքի միջոցով»,- բացատրում է գինեկոլոգը:

Արգանդային վիրուսներից  գինեկոլոգը առանձնացնում  է նաև  պապիլոմա վիրուսը, բայց հստակեցնում,որ հղիության հետ ոչ մի կապ չունի: Այն ընդունված է կոչել որպես քաղցկեղի հարուցիչ. հանդես է գալիս որպես նախաքաղցկեղային, քաղցկեղային հիվանդություն՝ այսինքն` վտանգավոր է կնոջ օրգանիզմի նորմալ ֆունկցիայի համար:

Սովորական թվացող գրիպի դիմաց հղիության ընդհատմամբ հատուցած Իրինան, խորհուրդ է տալիս բոլոր հղիներին լինել շատ զգույշ, խուսափել ամեն տեսակի վիրուսային հիվանդություններից, հղիանալուց առաջ` հետազոտվել, իսկ հղիության ընթացքում էլ լինել առավելագույնս զգոն:

Անի Ասատրյան


Comments   

 
0 #36 Իմ փոքրիկ 2014-03-01 15:22
Սիրելի Լիանա,

Ձեր հարցը հայատառ ձեւակերպմամբ ուղարկեք այս լինկով` http://questions.impoqrik.am/

Շնորհակալություն
Quote
 
 
0 #35 ԼԻԱՆԱ 2014-03-01 13:51
Իմ փոքրիկն արդեն 2 տարեկան է, իր մոտ ամեն-ինչ նորմայի մեջ է, իսկ ինդ մոտ, միայն հիմա, հայտնաբերվել է ցետամեգալովիրու ս, ինչ եք կարծում դա կարող էր իմ օրգանիզմում եղած լիներ դեռ հղիության ընթացքում և հետագայում ինչ-որ ձևով արտահայտվի բալիկիս մոտ: շնորհակալությու ն:
Quote
 
 
0 #34 Իմ փոքրիկ 2014-01-13 15:47
Սիրելի Ան,

Կանանց գրեթե 90 տոկոսը հղիության ընթացքում հիվանդանում է հարբուխով: Մտահոգվելու կարիք չկա, բայց արժե զգուշանալ: Շատ հեղուկ օգտագործեք, ցիտրուսային մրգեր, իսկ վիտամին C-ի փոխարեն խմեք մասուրի թուրմը: Այն հարուստ է այդ վիտամինով եւ շատ օգտակար է:
Quote
 
 
+2 #33 Իմ փոքրիկ 2014-01-13 15:45
Սիրելի Նարինե,

Ձեր հարցը հայատառ ձեւակերպմամբ ուղարկեք այս լինկով` http://questions.impoqrik.am/:

Շնորհակալությու ն
Quote
 
 
0 #32 An 2014-01-08 17:31
knereq es 3 or e inch parzel em vor hxi em, hima mi poqr kokords cavum e u @ndhanur tulutyun unem, gripi nshanner el kan, xndrum em patasxaneq karox e da ptxi vra azdel , ete vitamin C xmem dimadroxakanuty uns kbardzrana?
Quote
 
 
0 #31 ՆԱՐԻՆԵ 2013-07-11 16:36
հղիության 39-շաբաթում 2-րդ աստիճանի կալցինոզը իրենից ինչ վտանգ է ներկայացնում
Quote
 
 
0 #30 ՆԱՐԻՆԵ 2013-07-11 16:05
hxutyan 39shabatum 2-rd astichani kalcinoz@ inch vtanga irenic nerkayacnum
Quote
 
 
0 #29 Իմ փոքրիկ 2013-07-01 17:10
Սիրելի Զառա,

Ձեր հարցը հայատառ ձեւակերպմամբ ուղարկեք այս լինկով` http://questions.impoqrik.am/

Շնորհակալություն
Quote
 
 
0 #28 ZARA 2013-07-01 15:24
xndrum em patasxaneq eli inc hamar cer tatasxan@ shat karevor e
Quote
 
 
0 #27 ZARA 2013-07-01 15:10
BAREV CEZ ES MEK TARI E INCH AMUSNACAC EM EV CHEI HXIYANUM GNACI BJSHKI HETAZOTVECI EV ANALIZNER HANCNECI,PATASX ANNERN EKAV VOR UNEM HERPES SIMPLEX VIRUS EV BOBOQUM BUJUMNER NSHANAKECIN,VOR PETQA BUJVEI EV PATAKAKAN HXIYACA,6 SHABATAKANUM GNACI BJSHI ASACIN VOR PTUX@ MAHACAC E,HIMA NORIC BUJUM EN NSHANAKEL BUJVUM EM BAYC CHEM VSTAHUM RUSASTANI BJISHKNERIN KASEQ INCH ANEM
Quote
 

Add comment


Security code
Refresh